22-ամյա աղջկա մահվան պատճառը պարզ չէ, բայց մտերիմները համոզված են՝ «խոզի» գրիպ էր
«Անժելիկան հրաշալի աղջիկ էր, ու նրա մահը սարսափելի ու ծանր կորուստ է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած 22 ամյա երիտասարդ աղջկա ընկերուհին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Անժելիկան մահացել է H1N1 վիրուսից: «Շաքարային դիաբետ ուներ, որը, բնականաբար, ավելի խոցելի էր դարձրել նրա օրգանիզմը: Բժիշկները դեռ չեն հաստատել, որ վիրուսից է մահացել, բայց մենք գիտեինք, որ հիվանդ էր:Երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց, գիշերը՝ մահացել»: Ընկերուհին նշեց, որ Անժելիկան ծնունդով Ջավախքից էր: Ուսումն ավարտելուց հետո նա շարունակել է ապրել և աշխատել Երևանում: «Ծնողները ահավոր վիճակում են: Նրան պետք է հուղարկավորեն Ջավախքում: Խենթանալու բան է: Սիրահարված աղջիկ էր ու այսպիսի անսպասելի մահ...»,-եզրափակեց ընկերուհին: Մեր զրուցակիցը, ով չուզեց ներկայանալ, նշեց, որ Անժելիկան մահացել է Էրեբունի ԲԿ-ում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հիվանդանոցում H1N1 վիրուսով մահ չի գրանցվել:
