Նախատեսված ծրագրերն ապագա չունեն. վարչապետի խիստ հանձնարարականը
Կառավարության նիստն այսօր սկսվեց հողատարածքների ոռոգման խնդրով։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարական տվեց: Ըստ վարչապետի, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիների փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: «Դա անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին և մարզպետներին մեկամսյա ժամկետում Ջրտնտպետկոմին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տեղեկատվություն ու տվյալներ՝ ըստ պատկանելության: Նա տարածքային կառավարման եւ զարգացման, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարներին, ինչպես նաեւ մարզպետներին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի տարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ըստ պատկանելիության:
