Ինչ անել՝ ատրճանակ, նիզակ, նետ ու աղեղ կրելու համար

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ապրիլի 28-ին ուժի մեջ է մտնելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ամբողջությամբ ընդունվեց անցած տարվա հոկտեմբերի 5-ին եւ նախագահի կողմից ստորագրվեց հոկտեմբերի 26-ին։ Այդ օրենքը քաղաքացիներին զենք կրելու հնարավորություն է տալիս։ Օրենքում առանձին սահմանվել էր «քաղաքացիական զենք» հասկացությունը: Քաղաքացիական զենք են համարվում գազային զենքը, օդաճնշիչ զենքը, ողորկափող հրազենը, համակցված հրազենը (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով, ակոսափող՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով հրազենը, սառը զենքը եւ նետողական զենքը․ «Զենքի մասին» օրենքի համաձայն՝ նետողական զենք են համարվում մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված առարկաները (նետվող հարմարանքի միջոցով որոշակի հեռավորության վրա գտնվող կենդանի նշանակետը խոցելու հատուկ նախատեսված զենք), այսինքն, նետողական զենք կարող են համարվել նիզակը, նետն ու աղեղը, բումերանգը, յաթաղանը, ճապոնական Սայ տեսակի դաշույններն ու Սուրիկեն աստղիկները եւ այլն։


Երեկ  ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել քաղաքացիական զենք կրելու թույլտվություն ստանալու համար նախատեսված քննությունների կարգը։ Ըստ դրա՝ քննությանը կարող են ներկա գտնվել ՀԿ ներկայացուցիչներ։ Քաղաքացիների կողմից զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով Կազմակերպության ղեկավարի ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով, որը գնահատում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը, գնահատում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը: Քննությունների տեսական մասն անցկացվում է բանավոր՝ տոմսերի միջոցով, գործնական մասը՝ առաջադրանքների միջոցով։ Քննության համար սահմանվել է 10 բալանոց համակարգ, 4-6 միավորը բավարարն է, 7-8-ը՝ լավը, 9-10-ը՝ գերազանցը։

 

դիտվել է 1000 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am