Ադրբեջանցիները փորձել են արգելափակել ֆիլմաշարի ցուցադրությունը

Հրապարակ օրաթերթը գրում է․ Երեկ Կինոյի տանը տեղի ունեցավ ռեժիսոր Վագա Վարդանյանի՝ «Համար մեկ տանկիստը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ ու հինգ մասից բաղկացած ֆիլմաշարից մեկն է: Ֆիլմի հիմքում ՍՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ, տաղանդավոր հայազգի ստրատեգ, զորահրամանատար Համազասպ Բաբաջանյանի կյանքն ու գործունեությունն են: Հատկանշական է, որ մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանցի, Բաբաջանյանի, Իսակովի, հայաստանցի Շյոլկինի մասին պատմող ֆիլմաշարերի ցուցադրությունները Հայաստանից դուրս ոչ միշտ են ընթացել հարթ. հետխորհրդային տարածքի այն քաղաքներում, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանական համայնքի ազդեցությունը, դրանց ցուցադրության կազմակերպումը հանդիպել է որոշակի խոչընդոտների:


Մեզ հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել խոչընդոտներից՝ ավելացնելով, որ հայկական ազդեցիկ համայնք կա ամենուր, եւ հայերի համար խնդիրներ ստեղծելը հեշտ գործ չէ։ Ապա հավելեց, որ անչափ կարեւորում է հայ զորահրամանատարների մասին ժամանակակից ֆիլմերի ստեղծումը: Սողոմոնյանն ասաց, որ դրանց նպատակը եկող սերնդին ճիշտ, հայրենասիրական ոգով դաստիարակելն է, որպեսզի հանկարծ սերունդները չմոռանան իրենց հզոր նախնիներին, ինչը լավ ապագա ստեղծելու հիմնաքարերից է: Միջոցառման կազմակերպիչները մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիլմը կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկով, ու հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն:

Ի դեպ՝ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը տեղեկացրեց, որ ադրբեջանցի մեծահարուստներին հանգիստ չի տալիս փաստը, որ իրենք չունեն հայերիս մասշտաբի զորահրամանատարներ, ու փորձել են ստեղծել ֆիլմ ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի մասին, սակայն հանդիպել են պատմաբանների լուրջ դիմադրությանը, ովքեր նշել են, որ այդ մարդը կապ չունի իրենց հետ ու, ամենայն հավանականությամբ, ազգությամբ հայ է` արցախյան արմատներով, իսկ հայկական անուն-ազգանունն է՝ Սերգեյ Օհանյան:

 

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am