Դավիթ Տոնոյանը իր հասցեին քննադատոթյունների մասին
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով լրագրողի հարցին` ինչպե՞ս ինքն անձամբ կգնահատի իր աշխատանքը Խոսրովի անտառում հրդեհի մարման ժամանակ, ասաց, որ իր հասցեին բոլոր հնչած քննադատությունները ավելի մեծ շարժառիթ են դարձել՝ լավ աշխատելու համար: Իսկ պաշտպանության նախարարությունում ունեցած փորձը էլ ավելի օգնեց, խնդիր լուծելու համար:«Ես, իհարկե, չէի կարող Պաշտպանության նախարարության փորձը չբերել Արտակարգ իրավիճակների նախարարություն ու այդ փորձն օգնել է ինձ: Եթե անկեղծ լինեմ, առաջին ժամերին կային կորդինացման որոշակի խնդիրներ, որոնք շատ արագ իմ գործընկերների հետ հաղթահարեցինք», - ասաց Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով հրշեջների, փրկարարների պարգևատրմանը՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ նրանց վարձատրությունը և խրախուսումը դեռ չի եղել. «Բայց սեպտեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների օրը նշելիս, անպայման, բոլորը պարգևատրվելու են: Բայց մենք խրախուսում ենք նրանց խոսքով, ներկայությամբ, աշխատանքով»
