Մարտական ընկերները. կպայքարեն նաև որսագողության դեմ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարեց, որ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի արդյունքում 250 հեկտար անտառային տարածք:«Դեռևս ունենք մեկ արբանյակից ստացված տվյալներ, և դրանք նախնական են: Ես անձամբ դիմել եմ Միացյալ Նահանգների աջակցությանը՝ այլ տվյալներ ևս ստանալու համար», - ասաց Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը չի հերքում, որ ունեցել են կազմակերպչական խնդիրներ: Հարցին, թե ինչպես եք գնահատում աշխատանքը՝ նախարարն ասաց. «Ձեզ հետ անկեղծ լինեմ, երկրորդ հրդեհի օջախի գոյացման հետևանքով կար որոշակի կոորդինացման խնդիր, որը գործընկերների՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, Գյուղատնտեսության փոխնախարար  Աշոտ Հարությունյանի հետ շատ արագ հաղթահարեցինք: Կար մարզային կառույցների, մասնավոր հատվածի ներգրավվածություն, կամավորների մեծ բանակ, և կար կազմակերպչական խնդիր, ինչը ժամանակ էր պահանջում ցանկացած մարտական գործողության ընթացքում»: Հրդեհաշիջման ընթացքում տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների և միայն մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպել է թվային կապ, որը բավարար էր միայն ԱԻՆ-ի համար: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ Դավիթ Տոնոյանի հետ դարձել են «մարտական ընկերներ»: Այնուհետև նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, ընտրելու համար այն վայրերը, որտեղ կարող են տեղակայվել բջջային կայաններ. «Արգելոցային ռեժիմն իր սահմանափակումներն ունի: Առանձին տեղերում ընտրվելու են այն հատվածները, որոնք նվազագույն ազդեցություն կարող են կրել ֆիզիկական բաշխումներից: Երկրորդ՝ աշխատում ենք արեւային պանելներով աշխատող համակարգերի վրա: Հույս ունենք, որ առաջիկա 20 օրվա ընթացքում համատեղ լուծում կլինի, կունենաք նաեւ աջակցություն դրամաշնորհային ծրագրով, որ գոնե ապահովվեն WiFi համակարգերը: Սա նաեւ հնարավորություն կտա մոնիտորինգային համակարգեր ներդնելու, հետեւելու զարգացումներին, նաեւ որսագողության դեմ պայքարին կօգնի»,-նշեց նախարարը: Բնապահպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ, ըստ եղած տվյալների, արգելոցի տարածքում կան նաև առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չէ: Դավիթ Տոնոյանն էլ ընդգծեց` աշխատանքներ են տարվելու նաև մոնիտորինգի միջոցով պարզել ցանկացած ռիսկային տարածք, որտեղ բացակայում է բջջային կապը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am