Որոշողը Սերժ Սարգսյանն է
«Մարզպետի փոփոխության մասին լուրերն այնպիսի լուրեր չեն, որ կարողանան շատ հետաքրքրել շիրակցիներին»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Բարսեղյանի փոխանցմամբ` Հայաստանում մարզպետերի ֆունկցիան խիստ սահմանափակ է.«Հայաստանում մարզպետերը չեն կարող որոշումներ կայացնել, քանի որ նրանց փոխարեն որոշումեր է կայացնում Սերժ Սարգյանը` Բաղրամյան 26 հասցեում»,-նկատեց Բարսեղյանը: Շիտակախոս գյումրեցու խոսքով` գործող մարզպետի աշխատաքը հնարավոր է գոհացնում է կարիքավոր համայնքի մի մասին.«Միգուցե որոշ մարդիկ հավանում են Ցոլակյանի աշխատանքը, մի մասը չի հավանում, մի մասին էլ հաստատ հետաքրքրում է` ի՞նչ գոործ ունի Սերժ Սարգսյանը դաշնակների հետ: Կոալիցիա կազմելու դրդապատճառներն են անհայտ շատերի համար»: Բարսեղյանը ընդգծեց, որ թեման շիրակցիների համար բոլորովին էլ կարևոր չէ.«Հազար հոգս կա Գյումրիում, ու, բնականաբար, այս քաղաքական շահերին առնչվող թեմաները հրատապ չեն»,-եզրափակեց Լևոն Բարսեղյանը: Նշենք, որ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում Շիրակի մարզպետի պորտֆելը հանձնվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը, սակայն Շիրակի մարզի բնակիչներն ու պաշտոնյաները դեմ են Շիրակի մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի փոփոխությանը, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը, կարծես, անդրդվելի է: Աստղիկ Ավագյան
