Նալբանդյան. Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ Հայաստանն արտահայտել է իր դիրքորոշումը
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ԼՂ կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել, լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել: Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ նման որևէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նաև ընդգծեց, որ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, խուսափում է որևէ դիրքորոշում արտահայտել և ձևացնում է, որ առաջարկներ և սկզբունքներ գոյություն չունեն:
