Գուրգեն Արսենյանի թեզը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական որևէ տեսանկյունից ճիշտ չէ․ նման տեսակետը բերելու է աղետի․ Դավիթ Բաբայան

«Իրավունք» թերթը գրում է․ «Տեսակետը, որ 120 հազար արցախահայերից հրաժարումը կփրկի Հայաստանը ու 3 մլն հայերին՝ թյուր է: Եթե իսկապես լիներ Հայաստանի փրկության հարց, եթե մենք իմանայինք, որ արցախցիները զոհաբերվելով՝ կփրկեն մայր Հայաստանը, մենք ինքներս դա կանեինք, առանց որեւէ մեկի բոցաշունչ ելույթների: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեզին, թե՝ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերին՝ հանուն 120 հազար արցախցիների»: Մեր զրուցակցի խոսքով.

- Արցախը տարիներ շարունակ եղել է Հայաստանի վահանը եւ արդեն տվել է ավելի քան 120 հազար զոհ ողջ պատմության ընթացքում՝ փրկելով հայոց պետականությունը եւ հայ ժողովրդին, հայ ազգը եւ հայ գենը: Ես հույս ունեմ, որ դա նրա անձնական կարծիքն է: Իրականում փրկելով Արցախը, մենք փրկում ենք ողջ հայ ժողովրդին, սա պետք է գիտակցել: Ավելին, սա պետք է հասկանա նաեւ հայ հասարակությունը: Բայց խնդիրը այն է, որ սա ոչ թե երկընտրանք է Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք, ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն էլ հենց այդ է, որպեսզի մենք պառակտվենք, տածելով, որ երկրընտրանքը հենց Հայաստանի եւ Արցախի միջեւ է: Իրականում Արցախը պարզապես առաջնագծում է, իսկ եթե դու չունես առաջնագծեր՝ պարտվելու ես: Այս թեզը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական որեւէ տեսանկյունից ճիշտ չէ: Այդ կոնկրետ պատգամավորի նման տեսակետը բերելու է կատաստրոֆայի: Պետք է հասկանալ՝ սա ի՞ր, ինչ-որ խմբի՞, թե՞ հասարակության մոտեցումն է: Ամենակարեւորն այն է, որ պետք է հասկանալ, թե հասարակության ո՞ր մասն է այդկերպ մտածում, որովհետեւ դա թույլ կտա տեսնել, թե հասարակությունը որքանով է առողջ կամ հիվանդ: Եթե որեւէ մեկը նման հայտարարություն է անում, բայց հասարակության մեջ արձագանք չկա, մենք լայն դժգոհության ալիք չենք տեսնում, սա ավելի մտահոգիչ է ու վտանգ է հայոց պետության եւ հայոց պետականության համար: Ի վերջո, նայեք Աստվածաշունչը, Սոդոմ-Գոմորը դրսի ուժերի պատճառով չեղա՞վ, եղավ, որովհետեւ հասարակությունը նեխած էր, սակայն հասարակության մեջ լինել գեթ մեկը, որ արժանի է փրկվելու՝ կփրկվեր: Այդպես էլ հիմա է:

— Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական զարգացումների պակաս եւս չունենք: Բաքուն, մասնավորապես, փորձում է առաջ տանել նաեւ Հարավային գազային միջանցքի հարցը՝ իր համար արեւմտյան աջակցություն ապահովելու համար: Նման եւս մեկ միջոցառում այս օրերին եղավ:

— Այդպիսի միջոցառման անցկացումն Ադրբեջանում բավական խորհրդանշական է: Եվ Բաքուն շատ հմտորեն օգտվում է իր դիրքից: Այսպիսի միջոցառում անցկացնելով եւ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարների, բարձրաստիճան գործիչների, Բաքուն փորձում է ցույց տալ, որ շահերն արժեքներից բարձր են, որ չնայած Արցախի շրջափակմանը՝ ցանկացած միջոցառում բոյկոտելու փոխարեն միջազգային կառույցները եւ պետություններն ուրախությամբ եւ ընդգծված հետաքրքրվածությամբ են մասնակցում: Բայց հարցն այստեղ հռետորական է. ո՞վ է ավելի շատ մեղավոր արժեքների անկման մեջ այս համատեքստում՝ Բաքո՞ւն, որն օգտվում է իր բնական պաշարներից եւ աշխարհագրական դիրքրից, թե՞ այն երկրներն ու կառույցները, որոնք, առհասարակ, իրենց ըստ սեփական հայտարարությունների՝ պետք է լինեին մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ միջազգային իրավունքի հարգման պիոներները: Բայց մի կողմ թողնենք սա, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը, ցավոք, կոշտ բան է եւ հույզեր չի հանդուրժում: Կցանկանայի հուսալ, որ այս միջոցառմանը դեմոկրատական հանրույթի ներկայացուցիչները կբարձրացնեն թող որ չճանաչված, բայցեւայնպես՝ դեմոկրատական պետության՝ Արցախի շրջափակման հարցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am