Չեչեն «օրենքով գողին» չի հաջողվել շրջանցել Շաքրո Մոլոդոյի սահմանած մորատորիումը
Չեչեն «օրենքով գող» Հուսեյն Ահմադովը, ով հայտնի է քրեական միջավայրում որպես Կույր Հուսեյն, մտադրվել էր խախտել նոր գործող անձանցով «գողական» աշխարհի համալրման վրա Շաքրո Մոլոդոյի սահմանած մորատորիումը։Այս մասին գրում է «Crimerussia.com»-ը: Ինչպես հայտնի է դարձել, Հուսեյնն իր ծննդյան տոնին ծրագրել էր իր կլան ընդունել իրեն հավատարիմ երկու մարդկանց՝ Իլյուխա Գագաուզին և Մամեդգուլա Մուխտարովին, ով հանդիսանում է 10 տարի առաջ սպանված ադրբեջանցի «օրենքով գող» Հիկմեթ Մուխտարովի զարմիկը։ Նորակոչիկների «թագադրումը» կանխել է ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գողերից» մեկը՝ Նադիր Սալիֆովը (Գուլի), ով եռանդով է վերաբերվում «գողական» շարքերում մաքրությանը։ Չնայած նրան, որ Գուլին արդեն ավելի քան 20 տարի պատիժ է կրում Ադրբեջանի բանտում, նա չի կորցրել իր հեղինակությունն ու շարունակում է հզոր ազդեցություն ունենալ ԱՊՀ երկրներում քրեական միջավայրի վրա և Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում։ Գուլիին վրդովեցրել էր ոչ այնքան այն փաստը, որ Հուսեյնը ցանկանցել է շրջանցել Շաքրո Մոլոդոյի կողմից սահմանված մորատորիումը, որքան առանց իր գիտության ադրբեջանցիներին «թագադրելու» փորձը։
