Անդրանիկ Քոչարյանի դեմ հայցը ճակատագրական է դատավորների համար․ լիազորությունները դադարեցվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դեմ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած հայցադիմումը դատավորների համար ճակատագրական է դառնում։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը դատի էր տվել Անդրանիկ Քոչարյանին, քանի որ մայիսի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Քոչարյանը հայտարարել էր, թե Վահե Հակոբյանը վերջերս 15 մլրդ դրամ է վճարել պետբյուջե, որը ժամանակին չէր վճարել` զարտուղի ճանապարհներով խուսափելով հարկերից։ «Բայց խելոք տարավ, մուծեց»,- ասել էր Քոչարյանը։ Նա նաեւ հայտարարել էր. «Ընդդիմությունը հոգեկան, հոգեբանական այնպիսի վիճակում է, որ վաղը, մյուս օրը էն չմուծածն էլ պետք է բերեն, տան»։

Վահե Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու պահանջով դիմել էր դատարան, գործը մակագրվել էր դատավոր Աննա Փիլոսյանին։ Դատաքննության ընթացքում Անդրանիկ Քոչարյանի ներկայացուցիչը Փիլոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ Վահե Հակոբյանն ընդդիմադիր պատգամավոր է, իսկ Աննա Փիլոսյանն էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, հետեւաբար, ըստ Քոչարյանի ներկայացուցչի, գործն անաչառ քննել չի կարող, ուրեմն պիտի ինքնաբացարկ ներկայացնի։

Աննա Փիլոսյանը, բնականաբար, մերժել է այս միջնորդությունը։ Ինչ-որ մեկի կինն ու ամուսինը լինելը դեռեւս անաչառությունը ժխտող հանգամանք չէ եւ ինքնաբացարկի հիմք չի կարող լինել։ Դա եղել է այս գործով Փիլոսյանի վերջին նիստը, դրանից հետո նրա լիազորությունները դադարեցվել են՝ 4 այլ գործերով կողմերին դատական ակտերն ուշ ուղարկելու համար։

Ի դեպ, սա մի խնդիր է, որը գրեթե բոլոր դատավորների մոտ է առկա, որովհետեւ աշխատում են գերծանրաբեռնված։ Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, վերջինիս դեմ եւս կարգապահական վարույթ է հարուցել արդարադատության նախարարությունը, եւ փետրվարի 21-ին ԲԴԽ-ն կքննի նախարարության ներկայացրած դիմումը։ Զարուհի Նախշքարյանի դեմ վարույթի պատճառն էլ այն է, որ նա քննադատել էր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը, այսինքն՝ ընդամենը կարծիք է հայտնել։ Հավանականությունը մեծ է, որ Նախշքարյանի լիազորությունները եւս կդադարեցվեն, եւ փաստացի կստացվի, որ Անդրանիկ Քոչարյանի դեմ հայցը դատավորների համար ճակատագրական է դառնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 622 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am