Ֆինանսների նախարարության՝ մեր օրերի Զորոն
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ Արման Զարգարյանը, ով ընդամենը 5 ամիս առաջ է «կռու»-ի պետ նշանակվել, ժամանակակից տեխնոլոգիաներից հետ չի մնում․ նա Ֆեյսբուքում էջ ունի, սակայն խուսափել է իր լուսանկարը տեղադրելուց և, որպես էջի խորհրդանիշ, ընտրել է Զորոյի տարբերանշանը՝ այրվող Z-ը։ Զորրոն բնակչությանը կոռումպացված տեղական իշխանավորներից պաշտպանող արդարության մարտիկի կերպարն է, որը կրում էր սև թիկնոց ու դիմակ։ Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարող «կռու»-ի պետի ընտրությունը խորհրդանշական է։ Թերևս, նա երազում է օլիգարխներից ու իշխանությունից պաշտպանել հասարակ ժողովրդին, սակայն հասկանում է, որ կարելի է պայքարել միայն սուսերով ու ատրճանակով, ինչպես անում էր Զորրոն»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
