Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությունը․ ինչու են գալիս ԵՄ դիտորդները և ինչ է սպասվում Հայաստանին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական բախումներ մեջ։ Նա մերժել է ՀԱՊԿ դիտորդների մուտքը Հայաստան և համաձայնել է ԵՄ դիտորդների մուտքին։ Եվ այս ամենը Ռուսաստան–Արևմուտք սուր հակամարտության պայմաններում։

Ի՞նչ են դիտարկելու ԵՄ ներկայացուցիչները և ի՞նչ սպասել նրանցից։ Անվտանգության ապահովման առումով ոչինչ պետք չէ սպասել ԵՄ դիտորդական առաքելությունից։ Արևմուտքը Հայաստանի հետ ազնիվ է, չի խաբում նիկոլենց պես։ Արևմուտքն ասում է, որ ինքը չի կարող Հայաստանի ու առավելևս Արցախի անվտանգությունն ապահովել։

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է դիտորդական առաքելության նպատակը։ Պարզվում է, որ նրանք գալիս են, որպեսզի տեսնեն, թե արդյոք հայ–ռուսական (ձեռքի հետ՝ նաև իրանական) զորաշարժ Ադրբեջանի ուղղությամբ կա՞, թե՞ ոչ։ Ասել է թե՝ ԵՄ դիտորդները գալիս են, որպեսզի փարատվեն Ադրբեջանի կասկածներն ու Երևանի ուղղությամբ խեթ հայացք չնետեն։

Նիկոլն ասում է, որ ԵՄ–ն ճանաչել է Հայաստանի սահմանը, իսկ ՀԱՊԿ–ը՝ ոչ։ Դրա համար էլ ինքը նախընտրել է ԵՄ դիտորդներին։

Եթե ԵՄ–ն ճանաչել է Հայաստանի սահմանը, նշանակում է, որ ճանաչել է նաև Ադրբեջանի սահմանը, այսինքն՝ հայ ժողովրդից գաղտնի տեղի է ունեցել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։

Մեկ այլ հարց էլ կա․ ԵՄ–ն Ադրբեջանի սահմանները ճանաչել է Արցախը ներառյա՞լ։ Ըստ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցած Մակրոն–Միշել–Փաշինյան–Ալիև քառակողմ հանդիպման՝ այո՛, ԵՄ–ն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, քանզի Նիկոլն է այդպես ճանաչել։

ՀԱՊԿ–ի, ավելի կոնկրետ Ռուսաստանի համար կարևոր է, որ Արցախը մնա հայկական, Ղարաբաղյան հակամարտությունը չհամարվի վերջնական կարգավորված, որպեսզի ինքը կարողանա իր ռազմական ներկայությունն Արցախում հիմնավորել։ Երբ Նիկոլն Արցախը ճանաչում է ադրբեջանական, այդտեղ ռուսական խաղաղապահների թեման փակվում է։

Արևմուտքի թիրախում ոչ թե Հայաստանն ու Արցախն են, այլ Ռուսաստանը, նաև՝ Իրանը։ Արևմուտքում գիտեն, որ եթե ռուս–իրանական գործոնը Հարավային Կովկասում ոչնչացնեն, ապա Հայաստանն ու Արցախը վերանալու են։ Գիտեն, բայց եթե Հայաստանի իշխանությունը համաձայնել է այդ հեռանկարին, ապա իրենք առավելևս խնդիր չունեն, թեև ի տարբերություն Հայաստանի իշխանության Արևմուտքը չի թաքցնում, որ հայերի համար անվտանգություն չի ապահովելու, Թուրքիան ու Ադրբեջանն էլ իր համար շատ կարևոր երկրներ են (մեկը ՆԱՏՕ–ի անդամ է, մյուսը՝ գազային գործընկեր)։

Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, թե ինչ է սպասվում իր արկածախնդրության արդյունքում, բայց գնում է այդ քայլին՝ անձնական անվտանգության խնդիր լուծելով։ Ինքն իր տեղն է ապահովում Տիխանովսկայայի կողքին։

Ռուսաստանից բավական կոշտ են արձագանքում Հայաստանում ԵՄ դիտորդների մասով։ Երեկ Պետդումայի խոսնակ Վոլոդինն արդեն բաց տեքստով և ուղիղ ասաց այն, ինչը կիսադիվանագիտական լեզվով հասկացնում են Կրեմլից ու ՌԴ ԱԳՆ–ից։ Վոլոդինն ասաց, որ եվրոպական ուղղությամբ քայլ անողները կարող են պետոություն կորցնել։ Նիկոլն իրեն ռետինե խողովակի տեղ է դնում, քանզի ինքն իր ընտրությունը կատարել է։ Իսկ հայ ժողովուրդը համաձա՞յն է այդ ընտրության հետ։ Համաձա՞յն է դառնալ մանրադրամ՝ աշխարհաքաղաքական խաղերում ու հանուն Նիկոլի անձնական փրկության։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ ԵՄ դիտորդների մասով Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթ է ու խայտառակ պատկեր։ Ոմանք քննադատում են Նիկոլի՝ Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ սարքելու քաղաքականությունը, բայց ասում են, որ դրական է ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան։ Սա կատարյալ անգրագիտություն է։

Ոմանք քննադատում են Նիկոլի՝ ՀԱՊԿ դիտորդներին Հայաստան չհրավիրելը, բայց նաև ասում են, որ ԵՄ դիտորդների գալն է ճիշտ։ Ասում են՝ թող բոլորն էլ լինեն։ Սա քաղաքական շիզոֆրենիա է, մանկամտություն։

Քո ռազմավարական դաշնակիցը պատերազմի մեջ է ԵՄ–ի հետ, դու ասում ես, որ ՌԴ–ի հետ հակադրության մեջ մտնելը մեզ համար հղի է ողբերգական հետևանքներով, քննադատում ես մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների կիզակետ մտցնելու նիկոլական քաղաքականությունն ու միաժամանակ կո՞ղմ ես արտահայտվում ԵՄ դիտորդների մուտքին այն դեպքում, երբ Ռուսաստանը դա գնահատում է սպառնալիք իր տարածաշրջանային շահերին ու հայտարարում, որ երկիրդ կկորցնես այդ դեպքում։ Սա հիմարության գագաթնակետն է։ Ասել է թե՝ մեր երկրի խնդիրը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ նաև ոմանց քաղաքական անմեղսունակությունը, որը նկատվում է նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածներում։

Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակ մեղավորը չէ։

7or.am

դիտվել է 804 անգամ
Լրահոս
Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել. Factor.am Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Անանյան Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից․ Տեր Պսակ Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am