Փարիզում ամեն ինչ չեզոք էր, ոչ Վրաստանն էր, ոչ` Հայաստանը. Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմիպական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագորղների հետ զրույցում նշեց, որ անչափ ուրախ և հպարտ է, որ 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: «Ձգտելու եմ, որ հաջորդ տարի ևս դառնամ չեմպիոն, հաղթեմ բոլոր այն մրցաշարերում, որոնց կմասնակցեմ: Ձգտելու եմ անընդմեջ հաղթել, մինչև Տոկիո-2020: Չեմ բավարարվելու այս ոսկե մեդալներով, շարունակելու եմ այսպես առաջ գնալ: Փարիզում այնպիսի զգացողություն էր, կարծես Հայաստանում լինեինք, այդ ամենը երկրպագուների շնորհիվ: Շնորհակալություն նրանց: Բոլորն էլ տեսել էին թե Վրաստանում ինչ էր կատարվում, և իմ կարծիքով ես այստեղ ամեն ինչ ապացուցեցի: Փարիզում ամեն ինչ չեզոք էր, ոչ Վրաստանն էր, ոչ` Հայաստանը»,- նշեց Ալեքսանյանը:
