Սպասվում են նոր սկանդալային զարգացումներ. Գայանե Մանուկյանն արձագանքում է Ալլա Լևոնյանի հայտարարությանը

Հանրությունը տեղյակ է,որ ամիսներ առաջ իմ դեմ կազմակերպված բարոյահոգեբանական դիվերսիան,որ սկիզբ էր առել Հայաստանի Ոստիկանության ցուցումով ու կառավարվում էր այդ մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մի նոր երանգ է ձեռք բերել: Իմ դեմ կազմակերպած այս կեղտոտ խաղին միացել է նաև Ալլա Լևոնյանն իր փաստաբան Էմիլ Մարկոսյանի հետ միասին, ու սրանք,հստակ ուղղորդվելով համապատասխանների կողմից, սկսել են անհիմն մեղադրանքներ հնչեցնել իմ հասցեին, թե` բա չեք ասի` ես` Գայանե Մանուկյանս, սպառնալիքներ եմ հնչեցրել 3 երեխաների մայր հանդիսացող Ալլա Լևոնյանի դեմ: Ընդ որում` այս ողջ պատմության շինծու լինելը լիովին ըմբռնելու համար բավական է ընդամենը մի փոքր ուշադիր լինել իմ դեմ հնչող մեղադրանքների բովանդակությանը`դրանց միջև առկա անհամապատասխանություններին, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչի հետ գործ ունենք մենք: Եթե օրեր առաջ ինձ մեղադրում էին Ալլա Լևոնյանի կյանքին սպառնալու մեջ,ապա այժմ վերջինիս փաստաբան Էմիլ Մարկոսյանն իր հարցազրույցներում չի վարանում շեշտել, որ ասվածն իրականում չափազանցություն է, ու Լևոնյանի կյանքին սպառնացող որևիցե արտահայտություն իմ շուրթերից չի հնչել:Իհարկե, դրա փոխարեն այս անգամ էլ Մարկոսյանը հավաստիացնում է, թե ես Լևոնյանի առողջությանը սպառնացող արտահայտություններով եմ հանդես եկել վիրավորել և այլն,բայց դե բոլորին էլ հասկանալի է,որ սա սովորական «կրուտիտի» մի անհաջող փորձ է,սկզբից ևեթ ձախողված: Ընդ որում` բավական հետաքրքրականն այստեղ այն մեթոդաբանությունն է,որով Լևոնյանն ու նրա փաստաբան Մարկոսյանը փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել: Մարկոսյանը հայտարարել է,թե Ալլա Լևոնյանի երեխաներն իբր ահաբեկվել են` տեսնելով իրենց մոր դեմ համացանցում կազմակերպված արշավը: Այս ամենի հետ կապված մի շատ բնական հարց չի կարող առաջ չգալ` ի՞նչ է,մենք մայր չունե՞նք,մի՞թե նույն Ալլա Լևոնյանի երեխաները չեն տեսել, թե իրենց մայրն, անկախ տարիքից,ինչպես է ուրիշի երեխային անհիմն զրպարտում, ծանր հանցագործության մեջ մեղադրում,սուտ մատնություն անում և այլն: Մի՞թե բազմազավակ մայր հանդիսացող Ալլա Լևոնյանին չի մտահոգում այն հարցը,թե իր ու իր թիմի պատճառով մայրս ինչ ապրումների մեջ է ընկել, երբ ողջ համացանցն էր գրում` թե Ալլան հայտարարել էր, որ իբր ես իրեն սպանելու եմ, երկու տարի շարունակ ահաբեկում ու վարկաբեկում եմ: Մի՞թե իմ մայրը կամ ես էմոցիաներ չունենք,երբ լրատվականները գրում էին,թե հետախուզման մեջ եմ,մի՞թե մենք մեզ վատ չէինք զգում…: Մի՞թե Լևոնյանի զավակները չէին տեսել այն, թե իրենց երգչուհի մայրն ինչպես է իրավաբանի էջում տեղադրված ամենալկտի ու եղկելի սեռական կեղտոտ հայհոյանքներին հավանություն տալիս, «բթում», (լայքում), մի՞թե չէին տեսնում,թե ինչպես էին իմ ու հարազատներիս նկարները տեղադրվել Էմիլ Մարկոսյանի էջում`հայհոյախառն արտահայտություններով ու թե ինչպես է իրենց մայրը սրանց նույնպես հավանություն տվել:Տեսնես ի՞նչն էր Լևոնյանին այդ ամենում ամենաշատը հաճույք պատճառել: Կրկին անգամ կրկնում եմ` այս ամենն իմ դեմ կազմակերպված զրպարտանք է,ես Լևոնյանի հասցեին որևիցե վիրավորական կամ,առավել ևս,սպառնալից արտահայտություններ չեմ արել՝ առավել ևս 2 տարի շարունակ: Ես,ի տարբերություն ոմանց, ստացել եմ բավարար դաստիրակություն`այդաստիճան չստորանալու, չանցնելու բարոյականության սահմանները: Այս աղմկահարույց դեպքերի ընթացքում ես ընդամենը ՖԲ իմ պատին լրատվականներից մեկի նյութով եմ կիսվել, ու գրել «էս քրչոտը գլխիս սարքում է» արտահայտությունը: Կրկին անգամ հաստատում եմ, որ ընտրելով Էմիլ Մարկոսյանի նման «կիրթ» իրավաբանի,ով իր հերթին ընկել է մեկ տարի ազատատազրկված, մեկ տարի պրոբացիայի տակ գտնվող Արմենուհի Հովսեփյանի ազդեցության տակ` գլխիս, ժողովրդական լեզվով ասած, սարքում են: Եթե ոմանք խիստ նեղվել են «քրչոտ» տերմինից,ապա նկատեմ,որ իմ կողմից արված այդ արտահայտությունը վարդի բուրավետ կոկոն է` համեմատած այն լկտի հայհոյանքների, որոնք զետեղվել են «փաստաբան» կոչվողի ֆեյսբուքյան էջում: Ունեմ հստակ ապացույցներ,որ ես 2 տարվա ընթացքում Ալլա Լևոնյանի հետ չափազանց կարճ շփում եմ ունեցել: Ես կրկնում եմ, որևիցե սպառնալիք չեմ ուղղել: Եթե իմ անվան հետ խաղացողները բացի «քրչոտ» բառից իմ կողմից արված այլ արտահայտությունների, սպառնալիքների մասին ապացույցներ ունեն, ապա կխնդրեի,որպեսզի անհապաղ կերպով դրանք հրապարակեն: Ինչ վերաբերում է Ֆեյսբուքում մարդկանց արձագանքներին,ապա նկատենք,որ սա ընդամենը լավ փիառ քայլ է, Ալլա Լևոնյա՛ն, քո համար, որովհետև քո մասին կրկին հիշում են, խոսում, անունդ արծարծում: Հանրությունը շատ լավ հասկանում է,որ ինձ հետ տեղի ունեցածն ամենևին էլ միակը չի լինելու ու վաղը կամ մյուս օրը ոստիկանության հետ միասին հիմա էլ այլոց գլխին եք սարքելու: Նկատենք,որ հանրության մեջ այնքան էլ միանշանակորեն չընդունվելով`դու այս քայլով,տիկի՛ն Ալլա, է՛լ ավելի փչացրեցիր քո մասին մարդկանց ունեցած տպավորությունները, իմիջդ զրոյացրեցիր: Քո այս վերջին քայլը իսկական պիկն էր այն բացասականի, որ դու շատերի աչքում մարմնավորել ես, երբ լինելով մայր,կին, արվեստի աշխարհի ներկայացուցիչ, բարի կամքի դեսպան` դու չհապաղեցիր ու մաս կազմեցիր ստորությունների`ողջ թույնդ թափելով իմ դեմ, ինձ հանիրավի մասսայաբար վարկաբեկելով: Մի՞թե երեխաներդ չեն տեսնում,որ քո իրավաբանը հենց քո ցուցումով է իր էջում հայհոյում, մորս անունը վարկաբեկում ու վիրավորում, երջանկահիշատակ հորս անվան հետ խաղում: Չե՞ն տեսել այդ ամենը, թե՞ քեզ ձեռնտու չէ,որ տեսնեն… Միայն այն,որ երեխաներիդ գործոնն ես մեջտեղ բերում, արդեն իսկ լավ բանի մասին չի վկայում: Իսկ միգուցե վաղն էլ իրավաբանդ ամուսնուդ` Սերոյի գործո՞նը մեջտեղ բերի,թե` բա չեք ասի` մարդը դեպրեսիայի մեջ է ընկել,օգնեք, ալամ աշխարհ հասեք Սերոյին օգնության… Լևոնյան Ալլա՛, ես քեզ ու իրավաբանիդ 24 ժամ էի տվել հրապարակավ ներողություն խնդրելու ու հերքելու ձեր կողմից իմ հասցեին հնչած ծանր մեղադրանքները:Չմոռանա՛ք դա, իսկ «քրչոտ» բառն էլ, որն այդքան խորն է վիրավորել ձեր զգացմունքները, ի գիտություն ձեզ, իմ պաշտոնական հարցազրույցից առաջ է հանվել, այլ ոչ թե հետո,ինչը կարծում եմ,որոշակի բաների մասին,այնուամենայնիվ,վկայում է: Ալլա, իսկ դու մի՞թե չես տեսնում, թե այս ամենի արդյունքում ինչպես ես վարկաբեկվում, թե ինչպես է իրավաբանդ քեզ վարկաբեկում ու դարձնում թամաշայի հանրային օբյեկտ: Տեղեկացնեմ Ալլային, որ սկանդալային շոուի հաշվարկը լավ չէիք արել, այն առումով, որ աղաղակում ես, որ Գայանե Մանուկյանը իր լրատվական կայքով, 2 տարի անընդմեջ քեզ սպառնում է և քո մասին գրում զրպարտիչ նյութեր: Իմ կայքը ընդամենը մեկուկես տարեկան է, իսկ քո հայտարարությունը կրկին անգամ ապացուցում է, որ դու զրպարտում ես ինձ և իմ լրատվական կայքը: Շատ լավ գիտենք, որ իրավաբանիդ ամեն մի բառը քո ցուցումով է հրապարակվում, իր կամ Արմենուհի Հովսեփյանի էջում գրառումներն էլ նույնպես : Նույն Արմենուհին նույնիսկ ամուսնուդ է ծաղրել իր համապատասխան գրառումով ,ինչը չի կարող քեզ լրջագույն մտորումների առիթ չտալ: Սթափվի՛ր ու այս ամենի մասին մի լավ մտածիր:Այս ամենն իրականում քո դեմ է աշխատելու ու ոչնչացնելու կարիերադ՝ առանց այն էլ տակն այլևս բան չի մնացել… Սպասենք, Ալլա Լևոնյանի և նրա իրավաբանի պլանավորած հերթական սկանդալային զարգացումներին: Հ.Գ. Հիշեցնենք, որ երգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին ոստիկանության ծառայություն հաղորդում է տվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am