Իշխանության հետ կան տարակարծություններ, բայց տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները որակելը

«Հրապարակ»-ը զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ․

- Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգեւորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլեւս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգեւորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։

- Յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա։

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։

- Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։

- Եկեղեցին ու երկրի քաղաքական իշխանությունները միմյանց հետ հաշտ չեն, դա ակնհայտ է դառնում, երբ միմյանցից առանձին են Եռաբլուր այցելում ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ձեր կողմից ջանքեր եղե՞լ են՝ հարաբերությունները կարգավորելու, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Փաշինյանի կողմից, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է այդ հակասությունների պատճառը։

- Ինչպես ասացինք, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։

- Մայր Աթոռում Ձեր կողմից նախաձեռնված քննարկումներն Արցախի եւ ՀՀ նախագահների մասնակցությամբ ի՞նչ ճակատագիր ունեցան, արդյոք կարո՞ղ ենք հիմա ասել, որ այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ Եթե այն այլեւս գոյություն չունի, ապա ո՞ւմ մեղքով այն տապալվեց։

- Երկրում ստեղծված իրավիճակով թելադրված՝ օգտակար նկատեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու ՀՀ եւ ԱՀ վաստակյալ նախագահների հետ՝ քննարկելու առկա իրադրության հաղթահարման հնարավորությունները։ Նախագահները սիրով արձագանքեցին մեր հրավերին։ Ունեցանք առանձնազրույցներ նախագահների հետ, կազմակերպվեց նաեւ ընդհանուր հանդիպումը։ Արձանագրված մոտեցումների տարբերությունների եւ քաղաքական կյանքի հետագա ընթացքների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։ Այսուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ եւ ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները։

- Եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, ի՞նչ գործողությունների կդիմի Եկեղեցին` որպես հայ ազգի պահպանության կարեւոր ինստիտուտներից մեկը։

- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման եւ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ Հայոց եկեղեցին իր մոտեցումները հստակ հնչեցրել է տարբեր առիթներով։ Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am