Լայն փակված բերանով... խիղճը՝ ծակ գրպանից ընկած

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մինչ իշխանական ու ընդդիմադիր, առհասարակ՝ «ֆեյսբուքաբնակ» հայրենակիցները, ով ինչպես կարող է, «Համմեր» էին «քշում», փաստաբանները հանդես էին գալիս ասուլիսով, որի առիթը ոչ թե սոսկ աղմկահարույց է, այլև արտառոց: Չնայած փաշինյանական իշխանության «նոր Հայաստանում» արտառոց բնորոշումն էլ արդեն մի տեսակ առօրեականացվել է: Մի պահ պատկերացնենք նույն իրադարձությունը, որ տեղի է ունեցել, օրինակ՝ մի 5-6 տարի առաջ, կամ, ընդհանրապես, «նախկինների» ժամանակ: Չենք ասում, թե դա հնարավոր չէր: Ամենևին: Ուղղակի առաջարկում ենք նույն վիճակը մտովի տեղափոխել անցյալ:

Լավ, եթե կուզեք՝ թեկուզ ամեն մեկդ հիշեք մի այդպիսի դրվագ: Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի՜ աղմուկ-աղաղակ կլիներ բոլոր լրատվամիջոցներում, չհաշված արդեն այլազան գրանտային ու գրանտամերձ իրավապաշտպան կամ որպես այդպիսին ներկայացող ՀԿների ներկայացուցիչներին, որ էլ ասելու չէ: Լո՛ւրջ: Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, ինչպես հայտարարվեց հիշյալ ասուլիսում, ոստիկանական բաժանմունքում, տվյալ դեպքում խոսքն Էրեբունու ոստիկանական բաժանմունքի մասին է, օրերս ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել:

Ըստ որում, դատելով ներկայացված մանրամասնություններից, փաստաբանների վրա հարձակվել են բաժանմունքում գտնվող մի ամբողջ խումբ ոստիկաններ: «Ժողովրդավարական բաստիո՜ն» մի ասա, «ժողովրդավարության վերջնագագաթ» ասա... Ավելին, փաստաբանները նշյալ բաժանմունքում հայտնվել էին անչափահաս մի քաղաքացու շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, մինչդեռ հենց իրենք են ոստիկանական բռնության թիրախ դարձել: Հարկավ, դեռ քննություն պետք է որ լինի: Ըստ որում, ամենևին չենք զարմանա, եթե վաղը-մյուս օրը հայտարարեն, թե այդ փաստաբաններն են հարձակվել իրավապահների վրա: Թեպետ, ինչո՞ւ սպասել վաղվան, եթե արդեն նման ակնարկներ արվում են: Մի երկրում, որտեղ ոստիկանները «Եռաբլուր» պանթեոնում խմբով վրա են տալիս զոհվածների ծնողների ու հարազատների վրա, ցուցադրաբար բռնի ու դաժան վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, իսկ հետո բռնության ենթարկվածների դեմ են «գործ» կարում, մի՞թե արժե զարմանալ, որ ոստիկանական բաժանմունքում կարող են խմբակային ծեծի ենթարկել փաստաբաններին, իսկ հետո դա ներկայացնել որպես... ոստիկանների վրա հարձակում (օրինակի համար):

Ի դեպ, այնքան էլ վաղուց չէր, ընդամենը 2022-ի նոյեմբերին, երբ հանրությանը հայտնի դարձան հենաշարժողական խնդիրներ ունեցող արվեստագետ Էդուարդ Վանսքեհյանի նկատմամբ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի մանրամասնությունները: Մամուլը, այդ թվում նաև «Փաստը», ներկայացրել է որոշակի մանրամասներ: Այն ժամանակ հրապարակումներում նշվում էր, որ տեղաշարժվելու ակնհայտ խնդիրներ ունեցող մարդուն ոչ միայն կոպտորեն ձեռնաշղթայել էին ոստիկանները, այլև «քարշ էին տվել» Արաբկիրի բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ այնպիսի բռնություն էին գործադրել, որ մարդը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել: Մյուս կողմից՝ պատերազմում զոհվածների հարազատներին, ծնողներին բռնության ենթարկելը ոստիկանական համազգեստով հանդես եկողների դեպքում այնպիսի՜ հատակ («дно») է, որ դրանից ցածր ընկնելու համար երևի պետք է, որ նրանք սկսեն օրը ցերեկով, հենց այնպես, «հավեսի համար» սպանել խաղաղ բնակիչներին... Կամ... Վարչապետին ուղեկցող ավտոշարասյան «հատուկ» մեքենան օրը ցերեկով երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանում է, իսկ դրա համար ոչ մեկը պատասխանատվության, փաստորեն, չի ենթարկվում:

Կամ... Փաշինյանական իշխանության այս 4-5 տարվա ընթացքում առնվազն երկու կալանավոր բանտում մահանում է հացադուլի հետևանքով: Փաշինյանական իշխանության քմահաճույքով քրեական հետապնդում է իրականացվում ռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ ու մարդը մահանում է դատարանի դահլիճում: Գործնականում՝ սպանում են մարդուն... Ցանկը երկար է ու ցավոտ... Հիմա՝ հարց: Չէ, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նրա իրավապահներին: Այլոց... Ո՞ւր են բոլոր այն, կներեք, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, ո՞ւր են նախկինում ամեն մի միջադեպ մատի փաթաթան դարձնող ու աղմուկ-աղաղակ բարձրացնող գրանտային ու չգրանտային հկիստները, ակտիվիստները, չգիտեմինչիստները: «Ո՞ւր են, ո՞ւր են...,- դառը քմծիծաղով կարձագանքի լավատեղյակ հայրենակիցն ու կհավելի,- իշխանության միջանցքներում, Փաշինյանի գրպաններում փնտրեք նրանց»:

Այսինքն՝ ի՞նչ: Նախկինում այդ «իրավապաշտպանների» աղմկարարության իրական նպատակը բացառապես անուն հանելն ու գրանտներ ստանալն արդարացնե՞լն էր: Չէ, մենք հասկանում ենք, որ մարդիկ փող են աշխատում, «վայիս» չենք լինում: Ուղղակի չափազանց բացահայտ են ի ցույց դնում, որ իրենք սոսկ իշխանափոխության շահառուներ են: Փաստորեն, այդ տարբերա՞կն է մնում՝ ելնելով այն իրողությունից, որ վերջին տարիների բոլոր խայտառակ իրավախախտումների, մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարումների, բացահայտ ապօրինությունների դեպքում հիշյալ գրանտային «իրավապաշտպանները» հանդես են գալիս լայն փակված բերաններով... իսկ խիղճը (եթե ունեցել են)՝ ծակ գրպաններից ընկած: Չնայած, նրանց գրպանները ոնց որ այլևս այդքան էլ ծակ չեն, մեղմ ասած»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am