Արցախից հերքում են, թե նախագահը սահմանադրական փոփոխություն է նախաձեռնում, քանի որ հրաժարական է տալու. «Ազատություն»

Ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սահմանադրական փոփոխություններ են նախատեսում. նախագահ Արայիկ Հարությունյանն է նախաձեռնում։ Նախագիծն այսօր ուղարկվել է Ազգային ժողով։ Հարությունյանի աշխատակազմից հայտնել են՝ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությանն ու դրա առանձահատկություններին։ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Ազատությանը» պարզաբանել է՝ նախատեսվում է փոխել Սահմանադրության միայն մեկ հոդվածը։ Պատճառն, ըստ նրա, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներն են, արտաքին, ներքաղաքական մարտահրավերները, Արցախի ներքաղաքական իրավիճակը։

«Նախագահն առաջարկում է, որ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը հնարավորություն ունենա երկրի նախագահ ընտրել, այսինքն՝ եթե ինչպես գործող Սահմանադրությունում է սահմանված, համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովին վերապահել ժամանակավոր՝ մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը ընտրել պետության գլուխ», - ասել է Ավանեսյանը:

Արդյոք Արայիկ Հարությունյանը մտադի՞ր է ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, նրա մամուլի քարտուղարը հերքեց` ասելով՝ նախագահը չի պատրաստվում նման քայլի գնալ։ Լուսինե Ավանեսյանը նաեւ անտրամաբանական է համարել այն պնդումները, թե այս փոփոխությունն արվում է նախագահական ժամկետից հետո Հարությունյանին կրկին նախագահ ընտրելու համար։

2020-ի պատերազմից հետո հայտարարությունների մակարդակով խոսվում է Արցախում ընտրությունների անհնարինության մասին. «20 թվականին ընտրված նախագահն ու Ազգային ժողովն իրենց լիազորություններն ավարտում են նույն օրը, Սահմանադրության կարգավորումներով եթե նախագահը հրաժարական է տալիս, կամ այս կամ այն պատճառով նրա հետագա պաշտոնավարումը, թեկուզ Ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելու դեպքում նախագահի պաշտոնավարումը անհնար է, ապա Ազգային ժողովն ինքը եւս լուծարվում է», - նշել է Ավանեսյանը:

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը կարծում է, որ ավելի շատ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ է Հարությունյանը նման քայլի գնացել։ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլեւս չի վստահում Արցախի նախագահին, իսկ դա, ըստ նրա, կապված է Արցախում տեղի ունեցող չարաշահումների հետ։

«Այն հայտարարությունները, որ գումարները մսխվել են, եւ իրավապահների հետ երբ որ խոսում էր, որ փոխհատուցումները տրամադրվել են ոչ արդարացի եւ ոչ նպատակային, ոչ ճիշտ մոտեցումներով, ինձ թվում է՝ մեծ գումարների մասին է խոսքը, եւ ինչ-որ տեղ այդ գումարների ահռելի մասը, գիտենք, որ Հայաստանից է եկել, երեւի այդ գումարների հետ կապված կամ չգիտեմ՝ այլ տարաձայնությունների կապված Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով ուզում է Արցախում վերարտադրել իր իշխանությունը», - նշել է պատգամավորը:

Օրերս իրավապահների հետ հանդիպմանը հենց Արայիկ Հարությունյանն էր բարձրաձայնել հավանական չարաշահումների մասին։ Արցախի նախագահը իրավապահների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամների գումարները փոշիացրած անձանց գտնել, պետությանը պատճառած վնասը վերականգնել. ասել էր՝ անձամբ է վերահսկելու գործընթացը:

«Կարծում եմ, որ չի կարող լինել որեւէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառված վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին», - նշել էր Արցախի նախագահը:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am