Եվրոպական կառույցների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են պարզապես կորցնել երկիրը. Վոլոդին

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան համաձայնագիր են ստորագրել մարմինների միջև համագործակցության մասին, հայտնում է Պետդումայի կայքը։

Բացի այդ, օրենսդիր գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Գաֆարովան նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումն այս հարցում։

Վոլոդինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում եվրոպական կառույցների ներգրավման անթույլատրելիության մասին՝ նշելով, որ հետպատերազմյան ամբողջ կարգավորումը պետք է հիմնված լինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Նա հորդորել է ամեն ինչ անել այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով կառաջնորդվենք և մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը: Եվրախորհրդարանին դիմելուց և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելուց առաջ պետք է պատասխանեն՝ առհասարակ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա: Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես հիմա պարզվեց, նրանք խաբեցին ամբողջ աշխարհին, նրանք ստեցին, նրանք ստեցին, և սկսեցին պատրաստվել պատերազմի։ Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, նրանք պետք է 10 անգամ մտածեն և կշռադատեն, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ հաշվի առնելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,-ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Աղբյուրը՝ tert.am

դիտվել է 816 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am