2 ամսվա մենություն

Ավելի քան 2 ամիս է, ինչ Արցախը շրջափակված է։ Ալիևի հանցավոր որոշման արդյունքում 120 հազար մեր հայրենակից մնացել են Լաչինի միջանցքի այն կողմում։

Ալիևին հանցակից է Նիկոլ Փաշինյանը, ով Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը դա բազմիցս էր արել, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում դա պաշտոնական տեսք ստացավ։ Դրանից հետո Ալիևը լկտիացավ։

Արևմուտքն աջակցել է պրահյան գործընթացին, քանզի դրանով հնարավորություն է ստացել վնասել ռուսներին ու դուրս մղել նրանց մեր տարածաշրջանից։ Եթե պաշտոնական Երևանը Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա Ալիևը լկտիանում է ու փակում Լաչինի միջանցքը։

Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն է հարցականի տակ հայտնվում։ Հենց դրա համար էլ արևմտյան երկրներն աջակցում են պրահյան գործընթացին։ Նրանք ոչ թե Հայաստանին կամ Արցախին են դեմ, այլ թշնամի են համարում Ռուսաստանին։ Եթե Արցախի հարցերը լուծվեն, ապա կլուծվեն նաև ռուս խաղաղապահների հարցերը։ Դրանից հետո Նիկոլի ձեռքերով կանցնեն Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցերը լուծելուն։ Ռազմաբազա, որը Նիկոլը հռչակել է որպես ՀՀ անվտանգության սպառնալիք։

Ահա այսպիսի աշխարհաքաղաքական խաղերի զոհ ու մանրադրամ են դարձել Հայաստանն ու Արցախը։ Վերջինս երկամսյա մենության մեջ է, քանզի լքված է Հայաստանի իշխանությունների կողմից։ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում ու նույնիսկ փոքրիկ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։

Գետնի վրա Արցախի կողքին են ռուս խաղաղապահները, բայց նրանք էլ, քաղաքական ու միջազգային իրավիճակից ելնելով, դեռ չեն կարողանում ավելին անել այս պահին։

Քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխում, պատկերը չի փոխվելու։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ» Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ» 12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ» Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել․ «Հրապարակ» ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է․ «Հրապարակ» Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ» Թիրախում Գեւորգ Փարսյանն է․ «Հրապարակ» Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am