CNN հեռուստաալիքը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի կադրերը. նա հազիվ է քայլում եւ ընկնում է անկողնուց

Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ կադրերը Vivamed կլինիկայում։

Հրապարակված կադրերում երեւում է, որ Սահակաշվիլին հազիվ է քայլում եւ հիվանդասենյակում բազմիցս ընկնում է անկողնուց։

Դրանք տրամադրել է ամերիկացի փաստաբանը, ով հաղորդման ընթացքում խոսել է նախկին նախագահի առողջական ծանր վիճակի մասին։

Կադրերը թվագրված են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ով եւ 4-ով, գրում է «Նովոստի-Գռուզիան»։

Հեռուստաընկերության հետ զրույցում փաստաբան Մասիմո Դ’Անջելոն նշել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղափոխել բուժման, քանի որ օրգանիզմում անդառնալի պրոցեսների լուրջ վտանգ կա։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով բանտում էր, գտնվում է Vivamed կլինիկայում 2022 թվականի մայիսի 12-ից։

Այս շաբաթ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արեւաձեն չի բավարարել Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների խնդրանքը՝ առողջական վիճալով պայմանավորված պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու վերաբերյալ։

Նախօրեին Սաակաշվիլին դիմել էր Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ՝ անկախ բժշկական խորհրդատվության խնդրանքով՝ ասելով, որ վերջին օրերին ինքն իրեն շատ ավելի վատ է սկսել զգալ։

Վրաստանի իշխանությունները չեն ընդունում Սահակաշվիլիի ծանր վիճակը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Սահակաշվիլիի ծանր վիճակի մասին խոսակցությունները PR արշավի մաս են կազմում, նա ինքն է ձեւացնում, իսկ ամերիկյան ընկերությունը լոբբինգ է անում ազատ արձակման համար։

NEWS.am

դիտվել է 1526 անգամ
Լրահոս
Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am