Ինձ պաշտպան պետք չէ, ինձ հարձակվող է պետք. Արայիկ Խանդոյանը՝ դատավորին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանից հետաքրքրվեց, թե նա պաշտպան ունի՞, ինչին էլ վերջինս պատասխանեց. «Ամբողջ ազգն է իմ պաշտպանը... Ինձ պաշտպան պետք չէ, ինձ հարձակվող է պետք»։ Այնուհետև նիստի ժամանակ ինքնությունները ճշտելու համար նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Պապիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը: Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի ինքնությունը ճշտելիս հետաքրքրվեց, թե ցանկանո՞ւմ է արդյոք, որ իր շահերը պաշտպանեն իր պաշտպանները, ինչին Մանուկյանը պատասխանեց. «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները երազում են իմ պաշտպանների նման պաշտպաններ ունենալ»:
