Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով չորրորդ մեղադրյալ՝ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ վաշտի հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Դատախազության տվյալներով՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, հետեւել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով եւ միջոցներով, կազմակերպել եւ ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաեւ` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից: Դրա հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան եւ թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ Պարզվում է՝ շատ գործեր փուչիկ էին. ՔՊ-ականը՝ ՔԿ պետի տեղակալին (video) Գազալցակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից երկուսն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոս և ավելի այրվածքներ՝ թոքերի ախտահարմամբ․ Հովհաննիսյան Այ այստեղից այնտեղից առանց հասկանալու ամեն ինչ «copy paste» անող «քառակուսի» մտածողներ. Կարեն Ճշմարիտյան Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ չենք կարող սպասել` բացի տարածաշրջանի ապակայունացումից. Զախարովա Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին․ ՔՊ Վահագն Ալեքսանյանի ակնարկները (video) Եղանակն առաջիկա 5 օրերին Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել․ Աննա Մկրտչյան Ուշագրավ փաստեր երեկվա պայթյունից. Ռոբերտ Հայրապետյան Գնել Սանոսյանը հայտարարում է, որ 200 000 դոլարանոց տունը եղբայրները կարող էին Մոսկվայում ասֆալտի գումարով հանգիստ առնեին Բաբայան Սամվելի նման վտանգավոր, «աբիժնիկ․ փողամոլ ծախու շուն» չկա՛․ Տիգրան Չոբանյան (video) Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub Պայթյունից հետո տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռի արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ մանրամասներ Հենց դու՛ք եք մարդկանց դրդում, որ քայլերի դիմեն․ ակցիա Քննչական Կոմիտեի դիմաց (video) Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես Հայաստանի կեսն էլ որ տաք, Ալիևը խաղաղության պայմանագիր չի կնքելու․ Երվանդ Բոզոյան (video) Սրանք նա՛խ դագաղներ պարացրեցին, հետո ոսկորների վրա սկսեցին պարել․ Աննա Մկրտչյան (video) Մարիա Զախարովայի հերթական կոշտ գնահատականը․ Հայաստանում դրանք հակառուսական սպառնալիք են (video) Բժիշկները պայքարում են պայթյունից տուժած երկու քաղաքացու կյանքի համար․ մանրամասներ (video) Կիրանցեցիներին ասում են՝ ձեր տները չհանձնե՛ք, գլուխներներդ ջարդելու ենք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը չգիտի՝ իր հեծանիվի հետ ինչ կլինի․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (Չեխիա) (video) Լեզվակռիվ ԱԺ-ում․ «ԱԱԾ–ից հերքել են, որ գործակալ է»․․․ (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. Չալաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am