ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը:
Փաստաբանը այս որոշումը համաում է անհիմն եւ անօրինական եւ պնդում, որ այն բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում:
«Որեւէ նոր ապացույց, պարոն Մանուկյանի մեղքը հիմնավորող որեւէ փաստական տվյալ քննիչի կողմից չի ներկայացվել, ընդամենը առավելապես ֆիքսված է Մանուկյանի շարժը, որ մի բնակավայրից տեղափոխվել է մեկ այլ բնակավայր, ինչը տարօրինակ չէ, եւ կարծում եմ այդպիսի հանգամանքներ կարող են հազարներով բերել: Ամբողջ քննարկումն ընթացել է այս հանգամանքների շուրջ, ավելացնելու որեւէ բան չկա»,- ասաց նա:
Նշենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սուրեն Մանուկյանը կալանավորված է 2022թ․ օգոստոսի 14-ից։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը