Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Վահագնի թաղամասի մոտ բախվել է 5 ավտոմեքենա
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։10-ի սահմաններում բախվել են Սամվել Իսրայելյանի վարած Mercedes մակնիշի 35 AC 684 համարանիշի, Վլադիմիր Ղազարյանի վարած Mercedes G 500 մակնիշի 81 ՕՈ 001 համարանիշի, Վասպուրակ Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 ՏD 296 համարանիշի, Սեյրան Սարգսյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 140 համարանիշի և Յուրիկ Մաղաքյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 12 ՏԼ 320 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Ս. Իսրայելյանը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Մանրամասները՝ այստեղ:
