Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը եւ քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, եւ պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման էր բարձրացել։

Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանյանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կյանքին է խառնվում: Իսկ բլոկադան սրել է մթնոլորտը եւ բանակների է բաժանել համերաշխ Արցախը:

Մեր աղբյուրն ասում է, որ Արայիկ Հարությունյանը բավականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նրան Կրեմլում ավելի են վստահում եւ գրեթե ուղիղ տեքստով ասել են` եթե Վարդանյանը խանգարում է, ազատեք, նրան մենք չենք նշանակել: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկվայից բավականին բարձր տրամադրությամբ է վերադարձել: Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը: Հնարավոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տա` որպես ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միջոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 757 անգամ
Լրահոս
ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը անփոփոխ թողնվեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ․ Տեր Եսայի Երիտասարդները վերադարձել են եկեղեցի, համայնքները՝ միավորվել․ Աշոտ Դալլաքյան Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում «Ընդդիմությու՛ն, վերջ տվեք․ իմացե՛ք՝ Նիկոլը հենց այդ պահին է գժվելու» (video) Շտապ. Արսեն Թորոսյանը 1000-ից ավել ընտանիքի զրկել է նպաստից, փոխարենը 1000 դրամ են տալիս.Մարտիրոսյան (video) Դուք հասկանու՞մ եք՝ ինչ են անելու Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը թոշակառուների համար (video) Նիկոլի դիսկոտեկի իրական մասնակցիները․․․ ամբողջությամբ ձախողել են․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մեկը ոտը գետնին ա տալիս՝ կուչ ա գալիս․ մեզ փալաս պետք չի»․ Տավուշի բնակիչ (video) Անահիտ Ավանեսյա՛ն, էդ մարդկանց թողել եք բախտի քմահաճույքին, հիմա էլ պարում եք․ տնտեսագետը՝ փաստերով (video) «Չէիք ուզում կապիտուլյանտի սֆաթը տեսնել, չառաջադրվեիք»․ Էդգար Էլբակյանն՝ ԱԺ ընդդիմությանը (video) Ինչի կասկածու՞մ եք, որ Սամվել Կարապետյանը թոշակն ու աշխատավարձերը կրկնապատկելու է (video) Իրանն այդ տարածքները վերցնելու է․ Ալիևի համար «վարունգը թարս է բուսնելու»․ Հայկ Նահապետյան (video) Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am