Սեպտեմբերից Սերժ Սարգսյանն սկսում է փոփոխությունները. ինչ է սպասվում
Հրապարակը գրում է. Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է լայնամասշտաբ փոփոխությունների, մենք գրել էինք, որ 2018-ի «իշխանափոխությանն» ընդառաջ Սերժ Սարգսյանը բոլոր օղակներում փոփոխություններ է նախաձեռնելու, փոփոխություններն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ են կրելու։ Բանն այն է, որ պառլամենտական կառավարմանն անցում կատարելու ճանապարհին օրենսդրական դաշտի փոփոխության արդյունքում մի շարք գերատեսչություններում, առընթեր մարմիններում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, ինչով պայմանավորված էլ՝ կադրային փոխատեղումներ ու նշանակումներ կլինեն։ Դրանից բացի, չեն դադարում խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել քաղաքական արենան եւ որեւէ կարգավիճակում կրկին ստանձնելու է իշխող ՀՀԿ-ի, երկրի կառավարումը։ Սրանով պայմանավորված՝ առաջիկա ամիսներին նա սեփական դիրքերի ամրացման գործողություններ է իրականացնելու, որոնցից մեկն էլ կադրային փոփոխություններն ու յուրայինների նշանակումն են լինելու տարբեր կառույցներում։ Փոփոխությունների մեկնարկը կտրվի սեպտեմբերից։
