Կատակերգու-դերասանը վախենում է չար աչքից
«Ֆուլ Հաուս» ժամանցային սերիալի դերասան Գարիկ Սեփխանյանը Ամանորը համարում է ընտանեկան տոն, այդ իսկ պատճառով էլ այն դիմավորել է կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ՝ քաղաքից դուրս: «2015 թվականն ինձ համար եղել է հետաքրքիր իրադարձություններով և աշխատանքի բերումով ծանրաբեռնված տարի: Իհարկե ողջ տարվա ընթացքում 15 օրով արձակուրդի մեկնել եմ, բայց այդ ամենը հաշվի առնելով կասեմ, որ շատ հաջող տարի է եղել»,-մեզ հետ զրույցում ասաց Սեփխանյանը: Դերասանի համար 2015 թվականը ձեռքբերումների տարի է եղել․«Մեր ստեղծագործական խումբը ստեղծեց մի հեռուստանախագիծ, որը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություն ունեցավ: Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր»,-նշեց նա: Դերասանը 2016 թվականի հետ կապված շատ ծրագրեր ունի, որոնց մասին չցանկացավ բարձրաձայնել, որպեսզի չար աչքը չկպնի,բայց սպասելիքները մեծ են։ «Հուսով եմ, որ 2016 թվականին ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում ամեն ինչ լավ կլինի»,-ասաց դերասանը: Անձնական կյանքի մասին դերասանը խոսել չի սիրում, միայն փաստում է, որ ունի լավ ընտանիք ու սիրելի կին: Աստղիկ Ավագյան
