Արգելոցի մոխրացած տարածքը հետագայում կհանձնվի որևէ կազմակերպությա՞ն
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նշեց, որ քննարկում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման նոր պլանը: Հրդեհի առաջացման պատճառների մասով հարուցված է քրեական գործ, և որ մեղավոր անձինք կկրեն խիստ պատիժներ: Իսկ հրդեհի կանխամտածված լինելու մասին խոսակցություններն էլ պարոն Մինասյանը համարեց անհնարին: Հարցին` հնարավո՞ր է` արգելոցի մոխրացած տարածքը հետագայում հանձնվի որևէ այլ կազմակերպության,պատասխանեց, որ օրենքի պահանջ է, որ որևէ միջամտություն արգելոցում չլինի, և հակառակը` կառավարման նոր պլանով նախատեսվում է ընդլայնել հատուկ պահպանվող տարածքի սահմանները: Այնուհետև հայտարարեց՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, շարունակելու է լինել»:
