Ինչու են նախանձում ԵԼՔ-ին
Երևանի «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը կարմիր գծերի թանկացման դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորը ուզում էին, որ չթանկանա, բայց չէին ուզում, որ «Ելքի» սատարումով լինի: «Ուզում էին չեզոք ուժ գա, վերացնի և մի փոքր էլ նախանձ կար: Խնդիրները, որոնք այսօր ունենք իրենք էլ են գիտակցում, մենք էլ գիտակցում ենք, սակայն իրենց մոտ լուծելու այդ ցանկությունը չկա: Երբ առաջարկություն է լինում միանգամից չեն արձագանքում և անցնում է մի որոշ ժամանակ և ասում են՝ ճիշտ է»,- նշեց նա: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ անդրադարձավ որոշ փողոցների անվանակոչության վերաբերյալ իրենց առաջարկությանը և նշեց, որ այդ դրույթը նաև իրենց նախընտրական ծրագրի մեջ է եղել: Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից առաջարկ է եղել, որպեսզի դիտարկեն նաև Ֆրունզի անունով փողոց անվանակոչելը և, հաշվի առնելով հնչեցրած հիմնավորումները, նպատակահարմարության դեպքում դա կներառեն:
