Իշխանությունը բացահայտ սպառնում է․ «թքած 120 հազարի ճակատագրի վրա» (video)
Եթե իշխանությունն անում է ամեն ինչ Լաչինի միջանցքից, Արցախի ծանր վիճակից ուշադրությունը շեղելու համար, այսօր տեղի ունեցած քննարկումը Լաչինի միջանցքի վեաբերյալ, ընդդիմությունն ու ոչ իշխանական հատվածում գտնվող մյուսները անընդհատ թեման փորձում են թեժ պահել, մնալ իրականության մեջ։ Այդ առումով կարևոր էր այսօր Հայաստանի խորհրդարանում լսումները, որտեղ խորքային վերլուծություններ եղան տարբեր մասնագետների կողմից՝ իրավաբաններ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, պատգամավորներ և այլոք։ Ինչո՞ւ է իշխանությունը ուզում մոռացության տալ Լաչինի թեման, շատ լավ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ մարդ, որը ուղնուծուծով թուրքական, ադրբեջանական քարոզչության տակ մնացած անձ է, որը Հայաստանի Հանրապետությունում այդ երկրների շահերի լավագույնս սպասարկողն է։ Իր անունից, ամբողջ իշխանության անունից ելույթ ունենալով՝ կոչ արեց, հայտարարեց Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցներին, որ իրենց համար կարևորը Հայաստանի 3 մլն բնակչությունն է։ Ամենավտանգավոր հայտարարություններից մեկը, որ երբևէ ունեցել է ՔՊ-ական թիմը։
