Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում էին նախկին երեք նախագահները։ Իշխանություններին հակազդելու տեսանկյունից հատկապես նկատելի էր երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը։ Դրա համար էլ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը առանձնահատուկ փորձում էր հակադրվել կոնկրետ երկու նախկին նախագահներին։ Հիմնական ընդդիմադիր ուժի դերակատարությունն իր վրա վերցրեց «Հայաստան դաշինքը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդիմադիր ուժերից ստանալով ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել։


Դրանից հետո սկսեցին մեղադրանքներ հնչել այն մասին, որ Հայաստանի նախկին ղեկավարները՝ մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահները ընդդիմադիր դաշտն իրենցով են արել, դրա արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվելու։ Այլ կերպ ասած՝ հիմնական թեզն այն էր, թե «նախկինները» նպաստեցին Փաշինյանի վերընտրվելուն։ Որպես հիմնավորում ներկայացվում էր այն փաստարկը, թե ժողովուրդը չէր ցանկանում նախկինների վերադարձը, դրա համար էլ նորից ձայն տվեց պարտված, կապիտուլ յացիոն ակտ ստորագրած Փաշինյանին։ Այսինքն, եթե նախկին նախագահները չմտնեին քաղաքական պայքարի մեջ, միգուցե ժողովուրդը հեռացներ Փաշինյանին։ Նույն թեզը հետագայում ևս դարձավ առանձին շրջանակների «սիրելին»: Քանզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, հակառակորդն առավել համարձակ քայլերի անցավ, և Հայաստանը շարունակեց նոր հարվածների ենթարկվել, ուստի, հաշվի առնելով անվտանգային ծայրահեղ իրավիճակը, անցյալ տարվա մայիսից ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքարը՝ սկզբնավորելով «Դիմադրություն» շարժումը։

Տևական ցույցերին ու հավաքներին իրենց մասնակցությունն էին բերում երկրորդ և երրորդ նախագահները։ Եվ այդ ֆոնին կրկին հրապարակ էին նետվում դատողություններ, թե «նախկինների» ներկայությունն է խանգարում, որ ժողովուրդը «հարյուրհազարներով» դուրս գա փողոց ու տապալի Փաշինյանի իշխանությունը։ Ցանկացած կարծիք կյանքի իրավունք ունի: Համարենք, որ վերոնշյալ կարծիքն ունեցողներն իրենց փաստարկներն ունեն, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էր խանգարում ձերբազատվել, առաջին նախագահի որակմամբ, «ազգակործան պատուհասից»։ Բայց... արդեն բավական ժամանակ է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը ակցիաներ չի կազմակերպում, իսկ մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը բավականին պասիվ է։ Ինչ պատճառներով կամ ինչ հանգամանքներից ելնելով՝ այլ խոսակցության նյութ է: Այս պահին փաստը մնում է փաստ, որ փողոցն ազատ է:

Բայց... Անվտանգային խնդիրները շարունակում են սրվել, Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախում հումանիտար աղետը շարունակվում է, գործող իշխանությունները շարունակում են կործանարար ուղին, ու հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս «հարյուր հազարներով»: Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը երևի թե այսօր ամենակարևորներից է: Այս ամենն իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի և վաղուց որևէ կերպ չի տեղավորվում «նախկիններ-ներկաներ»-ի տիրույթում: Ավելին, շատ հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, թե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց նախկին նախագահների պատճառով, թե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նույն պատճառով, այսօր մեղադրում են նույն «նախկիններին» պասիվության ու ժողովրդին փողոց չհանելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am