Ծննդյան օրը ում հետ է անցկացրել կաթողիկոսը․․․hraparak.am

Երեկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն էր։ Երբ իշխանության ներկայացուցչի ծննդյան օր է լինում ու ֆեյսբուքը անտարբերություն կամ բարկություն է դրսևորում, ինչ որ կերպ հասկանալ կարելի է։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ չեն կարող «սիրտ ունենալ», մի հատ էլ պետական ղեկավարի ծնունդ շնորհավորել։ Բայց երբ մարդիկ անտարբերություն ու հիշեցման դեպքում էլ չարանում են հայ եկեղեցու հոգևոր հոր ծննդյան օրն անգամ հիշեցնելու դեպքում, մտորելու, ինչու չէ՝ նաև տխրելու տեղիք է տալիս։ Հենց այնպես, հիշեցնեմ, որ Վազգեն Առաջինի ծննդյան օրը մինչև հիմա էլ հիշում ու անկեղծ գրառումներ են անում` արտահայտելով իրենց սերը, երկյուղածությունը։ Իսկ Գարեգին Բ-ի ծնունդը մի երկու տեղ հիշվել էր՝ նուրբ ասած ոչ ցանկալի գրառումներով։ Երեկ կրկին անգամ թերթում էի կաթողիկոսի կենսագրությունն ու ինձ բռնեցրի այն բանում, որ ինքս ինձ մրմնջում եմ՝ տեր Աստված փոխիր նրան։ Դարձրու այնպիսին, որ կաթողիկոսի ծննդյան օրը տոնակատարություն դառնա հայ ժողովրդի համար։ Մեր միասնության սյունը եկեղեցին է, որը դարեր շարունակ միավորել է Հոտը։ Թերթելով կաթողիկոսի կենսագրությունը, չկարողացա հասկանալ նրան տրված որոշ կոչումների, մեդալների իմաստը․  Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Փիլիսոփայության դոկտորի կոչում (Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի կողմից), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում (2003 թ.), Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2004 թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009 թ.) Պատվո շքանշան, 2015 Չհասկացա ու․․․ վերջ։ Պետություն, եկեղեցի․ մի մարմի՞ն․․․ Իսկ Հո՞տը․․․ ՀԳ Ծննդյան օրը։ Հոգևոր հայրերի՞, հավատացյալ ժողովրդի՞, թե՝ պետական այրերի հետ է անցկացրել կաթողիկոսը։ Աշխարհիկ փոքրիկ հետաքրքրություն՝ մեր հավատքն ամրապնդելու առումով։ Վազգեն կաթողիկոսը կասեր՝ Աստծո հետ․․․ Գոնե մի անգամ դա ես լսել եմ, երբ հարցրել են։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am