Տարօրինակ, թե սենսացիոն հայտարարություն
Եվրասիական տնտեսական միությունը չի հանդիսանում Ռուսաստանի քաղաքական նախագիծը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Իսիկ-Կուլ 2017» տնտեսական ֆորումի ժամանակ՝ նշելով նաև, որ նախագծի հիմքը տնտեսական ինտեգրումն է: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ նախագիծը ծնվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ: «Կարող եմ ասել, որ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 90-ականների սկզբներին հետևողականորեն կողմ է արտահայտվել եվրասիական ինտեգրմանը»,-ասել է նա՝ նշելով, որ ցանկացած շահարկումներ այն մասին, թե դա պարտադրված է Ռուսաստանի կողմից կամ այդ նախագծի հիմքը քաղաքական է, սխալ են։ Այնուհետև տեղեկացրել է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններն ընթանում են որոշ բարդություններով:
