Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:

Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին: Դատավոր Ֆարխոյանը միջնորդությունը մերժել էր, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչ հունվարի 30-ը, դատարանն ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, որոնք փաստացի չեն կայացել, որոնցից մեկը՝ դատական իշխանության կողմից ժողովի նախաձեռնման հետևանքով:

Այսինքն, դատարանը, փաստացի գիտակցելով, որ իր որոշմամբ կա կալանավորված անձ, 7 ամսվա մեջ ընդամենը երեք դատական նիստ է նշանակում, որոնցից մեկն էլ չի կայանում դատավորի՝ ժողովի մասնակցելու պատճառով: Հավելենք, որ ըստ իրավաբանների, քրեական վարույթն ամբողջությամբ կազմված է ընդամենը ինչ-որ կենցաղային խոսակցությունների վրա, և Արամ Գասպարյանը 530 օրից ավելի կալանավորված է այնպիսի մեղադրանքներով, որոնց պարագայում, նույնիսկ գործում ոչ մի փաստ չլինելու պայմաններում, բայց մեղադրական բնույթի դատավճռի դեպքում, անխուսափելիորեն գործելու է ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որի պայմաններում Արամ Գասպարյանն արդեն իսկ փաստացի պատժի 1/3 կրելու հիմքով կարող էր հենց հիմա ազատ արձակվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում դատավոր Ֆարխոյանը գտնում է, որ Արամ Գասպարյանը պետք է շարունակի մնալ կալանավորված:

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին դատավոր Արմեն Դանիել յանը, որը հայտնի է իշխանությունների ցանկությամբ բոլորին կալանավորելով, գտել էր, որ Արամ Գասպարյանին պետք է կալանավորել, քանի որ երկու վկա կա, որոնք պետք է լսվեն դատարանում: Այդ երկու վկաները լսվել են դեռևս 2022 թվականի հուլիսին, բայց 2023 թվականի փետրվար ամիսն է, այնինչ Արամ Գասպարյանը դեռ կալանավորված է: Այսինքն, ստացվում է, որ Ֆարխոյանը գերազանցում է նույնիսկ Արմեն Դանիել յանին:

Ի դեպ, հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ կայացված գործերով, նշել է, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգն ընդունելի է վարույթի սկզբնական փուլում. այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում դրանք այլևս բավարար չեն անձի կալանքը հիմնավորելու համար։ Այս հանգամանքը ևս հստակ նշվել ու հիմնավորվել է դատարանում, սակայն, ինչպես երևում է, դատավոր Ֆարխոյանի համար նույնիսկ դա նշանակություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am