Արտակարգ իրավիճակ Կրասնոյարսկում. տեսանյութ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում գրանցվել են ուժեղ տեղումներ, գրում է bigpicture.ru-ն՝ տեղեկացնելով, որ այն դեռևս մեկ շաբաթ շարունակվելու է:
Հորդառատ անձրևի հետևանքով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Քաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակել են եղանակային այս աղետի հետևանքները ցույց տվող լուսանկարներ:
Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, որոշ ավտոմեքենաներ ամբողջությամբ ջրով են լցվել:
