Հասկանալի է, որ դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում՝ ինչու է Փաշինյանը դեմ․ Փափազյան

Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

 

- Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

- Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպեսզի ներդրում ունենա Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կա նաեւ Հայաստանի անվտանգության հարցը: Մեր վերջին հանդիպումը մեկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թե ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կետերի: Նա շատ լավ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պետք է առանձնացնի, թե մեր առաջարկներից ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնությունների մասին: Դա դիվանագիտական աշխատանք է: Մեր նպատակը հաջողության հասնելն է, ոչ թե այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացավ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպետք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպես գիտեք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպությունների հետ: Դրանք կապված են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունեություն են ծավալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունեությամբ են զբաղված: Իսկ Էրդողանի եւ Չավուշօղլուի ցուցումով նրանք ակտիվանում են հայկական սփյուռքի դեմ՝ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպեսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:


- Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դեմ ուղղված Փաշինյանի քայլերը նեղ անձնակա՞ն են` իշխանությունը պահելու համար, թե՞ Թուրքիայի հետ համաձայնություն կա այդ հարցում:

- Կարծում եմ՝ համաձայնություն կա Թուրքիայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփյուռքում կա շատ ակտիվ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական հարաբերությունների սցենարը գրված է Թուրքիայի կողմից: Սփյուռքն այսքան ազդեցություն ունի, պայքարում է Թուրքիայի դեմ, քանի որ նա մասնակցություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եվ եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին: Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թե ինչու է Փաշինյանը դեմ: Փաշինյանը դեմ է սփյուռքին, նա կողմ կլինի միայն, եթե սփյուռքը հնազանդվի իրեն: Փաշինյանը 2018 թվականին իր խոստացած արժեքներին դեմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա հաղթեց ժողովրդավարությանը: Արդյոք այժմ Հայաստանն ավելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդյոք օլիգարխներ չկա՞ն, արդյոք ավելի լա՞վ է ապրում ժողովուրդը, Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան երեկ: Ինքը դավաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պետք է արթնանա: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփյուռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրա:
4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելվեց Հայաստան միայն քաղաքական մոտիվներով, դա որեւէ իրավական հիմք չունի: Վերջ պետք է տալ Փաշինյանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Տեսանք, թե ինչպիսի խայտառակությամբ կազմակերպվեց Հայաստան-սփյուռք գագաթնաժողով կոչվածը: Արժեք չուներ: Պատմական սփյուռքի կազմակերպությունները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկա չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարը մեկ ամբողջություն են: Փաշինյանը եկավ ազգային արժեքները տկարացնելու համար: Այդ արժեքների մեջ պետք է միասնականություն լինի: Նա եկավ ու պայքար սկսեց այդ արժեքների դեմ: Նրա քաղաքականությունը Հայաստանը տարավ դեպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չուներ հզորացնելու Հայաստանը կամ չկարողացավ: Եթե բանանք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կդառնա տարածք, որտեղ ապրում են հայեր: Եվ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կհասնի Փաշինյանի օգնությամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսությունը, նա էլ ղեկավարում է քաղաքականությունը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրա: Ժողովուրդը պետք է դա գիտակցի:

- Կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը խանգարում է Փաշինյան-Էրդողան, այսպես ասած, դաշինքին:


- Այո: Դաշնակցության նպատակն է, որպեսզի հիմնվի զորավոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցությունը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագա, որը կլինի, եթե հարգվեն այն արժեքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պետք է հարգել սփյուռքը: Սփյուռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփյուռք, որն անպաշտոն դիվանագիտություն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփյուռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենա: Մենք պետք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի զորավոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թե ծնկի եկած, զիջող եւ ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am