Իշխանության կողմից մերժվում են մեր բոլոր փորձերը՝ իրենց հետ սեղանի շուրջ նստելու․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բանակի կազմավորման օրը Վեհափառ հայրապետն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին միմյանցից առանձին այցելեցին «Եռաբլուր» պանթեոն․ Փաշինյանն առավոտյան այցելեց՝ հազարավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ, իսկ Վեհափառը՝ ավելի ուշ, եկեղեցականների հետ: Նա նաեւ լրատվամիջոցների հետ կարճ զրույց ունեցավ՝ օրվա խորհրդի վերաբերյալ, սակայն ասաց, որ պատրաստ է լրագրողներին հարցազրույցներ տալ Մայր Աթոռում։ Հունվարի 28-ին կրկին երեւաց, որ Հայ առաքելական եկեղեցու եւ գործող իշխանության միջեւ վատ հարաբերությունները շարունակում են պահպանվել։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Սրբազան հայր, հունվարի 28- ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով էլի ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել Եռաբլուրում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի մուտքն ու ելքն ապահովեին։ Որպես եկեղեցական՝ Ձեզ համար ընդունելի՞ է նման կերպ Եռաբլուր այցելելը։

- Իհարկե՝ չէ։ Անիմաստ է այցելելը, չեմ հասկանում, թե ինչու է ուզում այդ ձեւով այցելել, լավ կլինի՝ բնավ չայցելի։ Բացարձակ չեմ հասկանում ո՛չ իմաստը, ո՛չ նպատակը։ Ես իր արածները չեմ մեկնաբանելու, ես ի՞նչ պիտի մեկնաբանեմ իր արածը կամ չարածը։

- Գուցե ինչ-որ բան է ուզում ցույց տալ, երբ ամեն անգամ ուժով այցելում է Եռաբլուր։

- Ես ինչպե՞ս կարող եմ իմանալ նրա մտածումները։ Ես բացարձակապես ի վիճակի չեմ իր մտածածը մտածելու։ Ի վիճակի չեմ։

- Այս տարի եւս կաթողիկոսն ու Փաշինյանն առանձին-առանձին այցելեցին Եռաբլուր, սա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ու եկեղեցու միջեւ վատ հարաբերությունները գնալով խորանում են։

- Հարաբերություն չկա, որ մի հատ էլ վատ լինի։

- Երկկողմանի՞ չկա։

- Չէ, իրենց կողմից չկա։

- Այսինքն՝ վարչապետը փորձում է եկեղեցուն անտեսել, հասարակական կյանքից դո՞ւրս մղել։

- Թող փորձի, իր ժամանակն է հիմա։ Ավետարանն ասում է՝ «ժամ խավարի», հիմա խավարի ժամն է` կանցնի, ցերեկը կգա։

- Ինչպե՞ս, ինչի՞ց կիմանանք, որ ցերեկը եկել է։

- Ցերեկվա գալը չգիտե՞ք ինչպես է լինում․ երբ լույսը գալիս է, խավարը ցրվում է։

- Նկատի ունեք, որ Փաշինյանի հրաժարակա՞նն է խավարի ցրումը։

- Թե՛ հրաժարական կտա, թե՛ կգնա, հիմա ոնց ուզում է թող գնա, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, իր գոյությունն ինձ չի հետաքրքրում։ Ես այդ անձով հետաքրքրված չեմ։

- Սրբազան հայր, տեղեկություններ կան, որ եկեղեցում այս հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, եւ կան եպիսկոպոսներ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հաշտեցման գնալու կողմնակիցն են։

- Հաշտեցման գնալը ո՞րն է, մենք միշտ էլ պատրաստ ենք հաշտեցման գնալու, եթե իրենք հաշտեցման պատրաստ են։ Մենք չենք սկսել կռիվը, իրենք են սկսել։

- Կռվի պատճառը ո՞րը եղավ, այն, որ եկեղեցին Փաշինյանի հրաժարակա՞նն էր պահանջում, դա՞ չի ներում Փաշինյանը։

- Երեւի չի կարողանում կուլ տալ։ Եկեղեցին միշտ էլ պատրաստ է եղել բանակցելու, չի եղել մի դեպք, որ իրենց կողմից ինչ-որ մի բան առաջարկված լինի, մենք մերժենք, այդպիսի բան չի եղել, իսկ իրենց կողմից մերժվում են մեր բոլոր փորձերը՝ իրենց հետ սեղանի շուրջ նստելու։ Չեն ուզում՝ թող չնստեն, մեզ համար դա նորություն չէ, առաջին անգամը չէ, եկեղեցին սովոր է այդպիսի բաների, խնդիր չկա։

- Իշխանությունների կողմից վատ վերաբերմունքը եկեղեցո՞ւ նկատմամբ է, թե՞ Վեհափառ հայրապետի անձի նկատմամբ։

- Չէ, եկեղեցու նկատմամբ է։ Սկզբում թվում էր, թե իրենք ուզում են այնպես պատկերացնել, թե իբր անձի հետ է կապված, բայց ոչ, բնավ անձի հետ կապված չէ։

- Եռաբլուրում կաթողիկոսը լրագրողներին, կարելի է ասել, հրավիրեց Մայր Աթոռ։ Հնարավո՞ր է, որ մոտ ժամանակներս Վեհափառը նոր հայտարարություններով հանդես գա, եկեղեցին ասելիք ունի՞։

- Կապրենք՝ կտեսնենք»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am