Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:

Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ սա հատուկ վերաբերմունք է ոչ միայն Աննա Հակոբյանի, այլեւ Հայաստանից այցելած բոլոր պետական պաշտոնյաների նկատմամբ:

Իրանահայերն այսպիսով իրենց դիրքորոշումն են հայտնում գործող իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը գրեթե ամեն օր նոր կորուստներ են կրում:

«Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երկու անգամ այցելել է Թեհրան, բազմաթիվ նախարարներ են այցելել, մի քանի ամիս առաջ Ալեն Սիմոնյանն էր այցելել, արդեն անցած շաբաթ էլ Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ Իրանում էր, բայց այդ բոլոր այցերի ժամանակ ազգային առաջնորդարանում որեւէ այցելություն չի կազմակերպվել նրանց համար, հայ համայնքը ղեկավարող կառույցները չեն հյուրընկալել նրանց. սա հստակ ուղերձ է եղել: Ես լսել եմ նաեւ թեմական առաջնորդի կողմից, որ ինքը եւս պատրաստ չէ ընդունել այսօրվա իշխանություններին իրենց կեցվածքի ու վերաբերմունքի պատճառով, որը ցուցաբերել են պատերազմից հետո: Ինչ վերաբերում է եկեղեցի այցին, ապա դա տարբեր է. եկեղեցիների դռները բաց են, նույնիսկ օտարերկրացիները կարող են գալ, մոմ վառել. արգելքը ազգային առաջնորդարան հյուրընկալելու կապակցությամբ է եղել:

Որեւէ բան չէր արգելում նրան այցելել հայկական եկեղեցի, նույնիսկ դրանից է խուսափել. հավանաբար, մտավախություն է ունեցել, որ այնտեղ քաղաքացիների կհանդիպի, որոնք կոշտ են վերաբերվելու իրեն, խուսափել է անախորժ միջադեպերից: Բայց, դրա փոխարեն, տեսանք, որ չադրայով այցելել է իսլամական սրբավայր, մասնակցել է տարբեր արարողությունների: Սպահանում Սուրբ Ամենափրկիչ վանք ու թանգարան է այցելել կարճ ժամանակով, այնտեղից մի երկու սելֆիներ է արել, բայց այնտեղ էլ համայնքը ղեկավարող կառույցներն ու եկեղեցին պատրաստ չեն եղել նրան ընդունելու»,- պատմեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am