Արտակարգ դեպք Սևանում. չինացին զանգել է ոստիկանություն

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Շուն Դու Ցունը ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և իր դժգոհությունը հայտնել, որ Սևանի թերակղզու ավտոկայանատեղիներից մեկի մոտ գտնվող սննդի օբյեկտում մի քանի բաժին խորովածի համար իրենից պահանջել են 69 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չինացու ահազանգով Սևանի թերակղզի են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանոթյան բաժանմունքի պետի գխավորությամբ։ Պարզվել է, որ նշված ավտոկայանատեղիին հարակից սննդի կետը ռեստորան-սրճարան է, որն աշխատացվում է «Արամայիս Քոչարյան» ԱՁ-ի կողմից, որտեղ Շուն Դու Ցունը հայտնել է նորից, որ իր համերկրացի ընկերոջ՝ Բինգ Քսյուի հետ նշված օբյեկտում ճաշելուց հետո մատուցողուհին իրենցից պահանջել է 69 հազար դրամ գումար։ Մինչ ոստիկանները չինացիների հետ «լեզու կթրջեին», ժամանում է թարգմանիչը, ով, լսելով մատուցողուհուն, հայտնում է, որ մատուցողուհին ավել գումար չի ասել, այլ պահանջել է 26 հազար 900 դրամ, սակայն Շուն Դու Ցուն, ով ճիշտ չի հասկացել մատուցողուհուն, շտապ ահազանգել է Ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն թարգմանչի հետ խոսելուց հետո չինացիներն այցելել են Ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ իրենց պատճառով թյուրիմացություն է եղել, խնդրել են, որպեսզի իրենց ահազանգն անհետևանք մնա։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am