Հայաստանում խոզի գրիպի դեպքեր են արձանագրվում
Հանրապետությունում համաճարակային իրավիճակ է: Այս փաստը արձանագրել է նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Արմեն Մուրադյանը փաստել է, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ: Այս մասին Հայելի.am-ին փոխանցեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը նշել է, որ ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է (խոզի գրիպ): «Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- ասել է Արմեն Մուրադյանը: Նշենք, որ հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Կրթության և գիտության նախարարն էլ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ձմեռային արձակուրդները երկարաձգել է մինչև 18.01.2016 թվականը: Նախարարը հորդորել է` չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ ժամանակին դիմել բժշկի: Աստղիկ Ավագյան
