Մարտի դաշտում մեր երեխաներն են կռվել, մենք էլ այստեղի թշնամու հետ ենք կռվելու․ զոհվածի ծնող (video)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ: Ակցիայի ժամանակ զոհված զինծառայողի մայրը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձեռքի խորը քերծվածք է ունեցել։ «Մեզ ոչինչ չի կարող կաշկանդել ․ մարտի դաշտում մեր երեխաներն են կռվել, մենք էլ այստեղի թշնամու հետ ենք կռվելու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Մանրամասները՝ տեսանյութում։
