Մութ ամպեր՝ Անահիտ Ավանեսյանի գլխավերևում․ նա հրաժարական կտա՞

Օրերս ներկայացնելով առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը տեղեկացրեց, որ հաշվեքննությունն իրականացվել է Հաշվեքննիչ պալատի ՀՀ օրենքին համապատասխան՝ որպես ուղենիշ ունենալով կատարողականի հաշվեքննության միջազգային ստանդարտները: Ելակետ է ընդունվել սոցիալապես անապահով և առանձին խմբերի ծառայությունների համար իրավակարգավորումների համար կազմակերպված նպատակները։

«Հիմնական արձանագրումը տվյալ դեպքում վերաբերում է սոցիալապես անապահով և առանձին խմբերի բժշկական օգնության ծառայությունները հաշվեքննելու ընթացքում հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը։ Այստեղ պալատն ունեցել է բավականին լուրջ խնդիր տեղեկատվության տրամադրման հետ, սա հիմնականում սահմանափակ տեղեկատվության տրամադրում է, իսկ առանձին դեպքերում՝ դրա բացակայությունն էականորեն սահմանափակել է հաշվեքննության շրջանակը»,- շեշտել է Խաչիկ Փափազյանը։

Հայտնի է, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Էկոնոմիկայի նախարարությունից և Հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid-19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը: Քանի որ ումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այժմ ստացվում է, որ առողջապահության նախարարությունը, փաստացի ոչ ամբողջական տվյալներ տրամադրելով, խոչընդոտել է հաշվեքննիչ պալատի կողմից ամբողջական ուսումնասիրության իրականացմանը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եվ այդ հարցերից մեկն էլ այն է, արդյո՞ք դատախազությունն այս անգամ էլ ուշադրությունը կսևեռի Անահիտ Ավանեսյանի գլխավորած կառույցի վրա: Վերջերս մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք գուժում են առողջապահության նախարարի մոտալուտ հրաժարականի մասին․ տպավորություն է ստեղծվում, որ այդ հրապարակումներն այնքան էլ անհիմն չեն...

lurer.com

դիտվել է 699 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am