Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել պապ ու թոռանը. Երեխան մահացել է

Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանք Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերտիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մինչ տեղում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացվեց, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, որից հետո Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարությամբ ժամանել են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Աբովյաինի քննչական բաժնում հարուցվել է քրեկանան գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Մանրամասները՝ shamshyan.com-ում

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am