Ինչ եղավ «Սուրմալուի» պայթյունի գործը

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ հասարակությունը փորձում է հասկանալ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան հանգամանքները, մոտ 6 ամիս առաջ Երեւանի կենտրոնում՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները դեռեւս մնում են չբացահայտված։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն, ապա հրդեհ բռնկվեց, որը մի քանի օր շարունակ չէին կարողանում մարել, զուգահեռաբար իրականացվում էին որոնողական աշխատանքներ։ Պայթյունի հետեւանքով 16 մարդ զոհվեց, 62 հոգի վիրավորվեց։ Պայթյունից 12 օր հետո հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործով 4 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը տնտեսվարողներն են, 4-րդը՝ «Սուրմալուի» փոխտնօրենը։ Վարձակալներից մեկին ու փոխտնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:


Գլխավոր դատախազությունից մեր հարցին, թե ինչ փուլում է հարուցված քրեական գործի քննությունը, պատասխանեցին, որ դեռեւս նախաքննություն է ընթանում, մեղադրյալներից որեւէ մեկն այս պահին անազատության մեջ չէ, 4 օր առաջ դատարանը հրաժարվել է երկարաձգել կալանավորված միակ մեղադրյալի կալանքի ժամկետը, եւ նա ազատ է արձակվել։

Դատախազությունը, որն օրական մի քանի հաղորդագրություն է ուղարկում քաղաքական դաշտի հետ կապված մեղադրանքներով, այս գործով չի բացահայտում մեղադրյալների ինքնությունը։ Մեղադրյալներից 3-ի պաշտպանությունն իրականացնում է «Ալեքսանյան-Ղարագյոզյան» փաստաբանական գրասենյակը։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը հրաժարվեց գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալուց, քանի որ պաշտպանյալներից թույլտվություն չունեն։ Ինչ վերաբերում է «Սուրամալուի» սեփականատեր 86-ամյա Ռազմիկ Զախարյանին, ապա դատախազությունից փոխանցեցին, որ այս գործով մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա»։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am