Ո՞վ ես դու, ճանաչիր քո տեղը. Էրդողանը՝ Գերմանիայի արտգործնախարարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին այն բանից հետո, երբ վերջինս Էրդողանին մեղադրել է «Գերմանիայում նախընտրական» գործերին խառնվելու մեջ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն: «Նա (Գաբրիելը) ոչինչ չի հասկանում: Ո՞վ ես դու, որ խոսում ես Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ: Խոսիր Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, իմացիր քո տեղը: Որքա՞ն վաղուց ես դու քաղաքականության մեջ: Քանի՞ տարեկան ես դու: Կարք չկա դասեր տալ Անկարային»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի համար նշանակություն չունի՝ կբացի՞ Գերմանիան իր դռները, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Էրդողանը դիմել էր Գերմանացի թուրքերին՝ կոչ անելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում դեմ քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական և մյուս թշնամի կուսակցություններին: Դրան հաջորդել էր Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հաղորդագրությունը, ըստ որի Էրդողանի հայտարարությունը գնահատվել էր որպես Գերմանիայի ինքնիշխանությանն ու ընտրություններին միջամտելու փորձ:
