Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս որոշումը, (մայիսի 14-ը նշանակել նախագահական ընտրությունների օր - խմբ.) Թուրքիայում լայնորեն քննարկվում էր ընտրությունների վաղաժամ անցկացնելու գաղափարը: Փորձագետների մի մասը դա գնահատում էր որպես Էրդողանի կողմից խորամանկ քայլի փորձ, քանի դեռ ընդդիմությունը միասնական թեքնածուի շուրջ ընդհանուր հայտարարի չէր եկել. Էրդողանն այդ քայլով կցանկանար արագացնել գործընթացը: Սակայն առավել իրատես դիտորդները Էրդողանի մտադրությունն առաջ բերել ընտրությունների օրը, պատճառաբանում էին բոլորովին այլ գործոններով: Ի վերջո, եթե ընդդիմությունը պիտի միավորվի մեկ թեքնածուի շուրջ, ապա դա կարող է անել ցանկացած պահի: Իսկ եթե այդ միավորումը չի լինելու, ապա դա չի լինի անկախ նրանից, թե որ օրը կանցկացվեն ընտրությունները: Ավելին, ընդդիմությունը դեմ չէր նույնիսկ, որ ընտրությունները անցկացվեին ապրիլ ամսից էլ շուտ: Իսկ Էրդողանի որոշումը, անցկացնել ընտրությունները հենց մայիսի 14-ին, ուներ իր պատմական սիմվոլիկ նշանակությունը, որը Էրդողանն ամեն կերպ փորձելու է խաղարկել:

Բանն այն է, որ մայիսի 14-ը թուրքերի համար պատմական նշանակություն ուներ, քանզի այդ օրը 1950 թվականին Թուրքիայում առաջին անգամ իշխանության եկավ առաջին գործիչը, ով քննադատության թիրախ դարձրեց Աթաթուրքի բարեփոխումները: Այդ օրը, առաջին անգամ թուրքերը ընտրեցին մի քաղաքական ուժի, ով բացահայտ նշում էր, թե պիտի Աթաթուրքի որոշ օրենքներ փոփոխվեն: Այդ մարդու անունն Ադնան Մենդերես է: Այս գործիչը մայիսի 14-ին հաղթեց ընտրություններում, որտեղ հանդես էր գալիս իսլամական և ազգայնական կարգախոսներով: Իհարկե, նրա կարգախոսներն այն ժամանակ արմատական հակաթուրքիստական բնույթ չունեին, բայց դա էլ նույնիսկ հերիք էր, որ թուրքերը գնահատեին նրա խիզախությունը:

Հիշեցնենք, որ հենց այդ գործչի կառավարման ժամանակ, 1955 թվականին, Ստամբուլում կազմակերպեց հույների կոտորածը: Դրա արդյունքում տասնյակ հազարավոր հույներ ստիպված լքեցին այդ քաղաքը և վերադարձան իրենց պատմական Հայրենիք՝ Հունաստան:

Այդ գործիչը կառավարեց երկիրը 10 տարի, որից հետո, 1960 թվականին, Թուրքիայում կատարվեց ռազմական հեղաշրջում, և Էդնան Մենդերեսին ձեռբակալեցին և դատապարտեցին մահվան: Որից հետո երկար ժամանակ, նման կարգախոներով ոչ մի այլ գործիչ ռիսկ չէր անում հանդես գալ Թուրքիայում: Եւ միայն 36 տարի անց՝1996-ին Թուրքիայում կրկին իշխանության եկան իսլամիստները Նեջմեդթին Էրբականի գլխավորությամբ: Բայց նա նույնիսկ մեկ տարուց ավել չկարողացավ կառավարել, և զինվորականների ճնշման տակ ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Եվ միայն Էրդողանին՝ 2003-ին հաջողվեց ոչ միայն վերադառնալ իշխանության, այլև պահել այդ իշխանությունը 20 տարի իր ձեռքում:

Այսպիսով, մայիսի 14-ին նշանակելով նախագահական ընտրությունների օրը, Էրդողանը փորձում է կրկին հիշեցնել թուրք հանրությանն այդ օրվա պատմական իմաստը, որպեսզի շարքային թուրքը այդ օրը գալով ընտրության հիշի նաև Էդնան Մենդերեսի պատմությունը, և լրացուցիչ զգացմունքներով լցված կատարի, ըստ Էրդողանի «ճիշտ» ընտրություն:

Իսկ թե ի՞նչ թեքնածուներ կարող են լինել այս ընտրություններում, ովքե՞րր կարող են դառնալ Էրդողանի իրական մրցակիցը, կխոսենք մեր մյուս վերլուծությունում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 1208 անգամ
Լրահոս
Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am