Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել: Խոսքը, այսպես կոչված, «սորոսական» թևի մասին է:

Ի մասնավորի, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ներկա ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, ԱԳ նախկին նախարար, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը յուրատեսակ «կոալիցիա» են կազմել ընդդեմ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: Ավելին, Հայկ Խանումյանն ու Միքայել Հայրիյանը դա չեն էլ թաքցնում ու այս օրերին կոշտ գրառումներ են անում սոցցանցերում:


Ի դեպ, «Փաստ» թերթի Արցախի աղբյուրը հայտնում է, որ չնայած Արցախում արտահերթ ընտրությունների թեման, կարծես թե, ամենաբարձր մակարդակով փակվեց, այդուամենայնիվ, նշյալ անձինք ինտենսիվ պատրաստվում են ընտրություններին՝ նպատակ ունենալով դրանց մասնակցել մեկ միասնական թիմով: Մեր տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահի նրանց թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: Շատ հետաքրքիր է հատկապես վերջինիս ու Հայկ Խանումյանի «բարեկամությունը»:

Բանն այն է, որ ընդամենը 6-7 ամիս առաջ Գուրգեն Ներսիսյանը Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել մասնավորաբար պաշտոնական անփութության և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով, իսկ հիմա հանդես են գալիս մի թիմով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am