Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների հատման վայրում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Արտաշես Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 88 ՍՏ 009 համարանիշի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Դիլոյանի վարած Mercedes մակնիշի 85 ZZ 085 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Ռ. Դիլոյանը, նրա ուղևոր, Մալաթիա-Սեբաստիա վարչկան շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչ Կարախանյանը և Volkswagen-ի վարորդ Ա. Պողոսյանն ու նրա ուղևորներ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանն ու Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաի բնակիչ, 60-ամյա Մարիետա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միաքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանեե նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց Մ. Եսայանը, ով Volkswagen-ի վարորդի կինն էր, հիվանդանոցում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ հետաքննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քնննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am