Սիրիայի կառավարությունը հայտարարել է «ամերիկա-ռուսական պայմանավորվածությանը համապատասխան ռազմական գործողությունները դադարեցնելու» իր համաձայնության մասին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս որոշումը մեկնաբանելով` հանրապետության ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ Դամասոսը նման քայլի է դիմել ռուս ընկերների հետ խորը բանակցություններից հետո:
«Զինադադարը չի խանգարի սիրիական բանակին շարունակել հետապնդել ահաբեկիչներին: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք նոր հաղթանակների կհասնենք»,-ասել է Մեքդադը:
«Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության հաջող իրականացման համար ՍԱՀ-ի կառավարությունը հավաստում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ շարունակելու կոորդինացումն այն շրջանները ճշտելու համար, որոնցում կդադարեցվեն մարտական գործողությունները, եւ այն զինված խմբավորումները, որոնց հետ զինադադարը կպահպանվի համաձայնեցված ժամանաշրջանում»,-ավելի վաղ ասված էր ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը